Լեոնիդ Գլեբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Գլեբով
ուկրաիներեն՝ Глібов Леонід Іванович
Глібов Л.jpg
Ծննդյան անունուկրաիներեն՝ Леонід Іванович Глібов
Ծնվել էմարտի 5, 1827(1827-03-05)[1]
ԾննդավայրՎեսյոլի Պոդոլ, Q12151995?, Khorolsky Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 10, 1893(1893-11-10)[1] (66 տարեկան)
Վախճանի վայրՉեռնիգով, Ռուսական կայսրություն[2]
Գրական անունДідусь Кенир[3]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, արձակագիր և դպրոցի դասատու
Լեզուուկրաիներեն
ՔաղաքացիությունFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
ԿրթությունՆեժինի Նիկոլայ Գոգոլի անվան պետական համալսարան
Լեոնիդ Գլեբով Վիքիքաղվածքում
Commons-logo.svg Leonid Hlibov Վիքիպահեստում

Լեոնիդ Գլեբով (ուկրաիներեն՝ Леонід Іванович Глібов, մարտի 5, 1827(1827-03-05)[1], Վեսյոլի Պոդոլ, Q12151995?, Khorolsky Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 10, 1893(1893-11-10)[1], Չեռնիգով, Ռուսական կայսրություն[2]), ուկրաինացի գրող, բանաստեղծ, հրատարակիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Գլեբովը ծնվել է 1827 թվականին Պոլտավայի գուբերնիայի Վեսյոլի Պոդոլ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է տանը, 1840 թվականին ընդունվել է Պոլտավայի ավագ դպրոց, որտեղ սկսել է բանաստեղծություններ գրել և ռուսերեն լեզվով լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Լեոնիդ Գլեբովի հեքիաթները» (1847)։ Գլեբովը շատ է սիրել երեխաներին, և այդ սերը փոխադարձ է եղել։ 1-ին գիմնազիայում դասավանդել է ուկրաինական գրականություն։

Գլեբովն առակների ժանրին է անդրադառնում, երբ սովորում էր Նեժինի գիմնազիայում։ Նա վերամշակում է Կռիլովի առակները, որոնցից մի քանիսը հրապարակում է «Черниговские губернские ведомости» թերթում։ 1855 թվականին գիմնազիան ավարտելուց հետո Պոդոլի Սև կղզում աշխատում է որպես պատմության և աշխարհագրության ուսուցիչ, 1858 թվականից աշխատում է Չերնիգովի գիմնազիայում։

1861 թվականին Գլեբովը եղել է «Черниговский листок» նորաստեղծ թերթի հրատարակիչն ու խմբագիրը։ Այդ թերթի էջերում հաճախ հրապարակվում էին սոցիալական սուր թեմաներ, որոնք ուղղված էին տեղական չինովնիկների դեմ։ 1863 թվականին, կապի մեջ լինելով «Земля и воля» ընդհատակյա կազմակերպության հետ, Գլեբովը զրկվում է ուսուցիչ լինելու իրավունքից և գտնվում է ոստիկանության հսկողության ներքո։

Երկու տարի բանաստեղծն ապրել է Նեժին քաղաքում, 1865 թվականին վերադարձել է Չեռնիգով և որոշ ժամանակ աշխատել պետական գրասենյակում։ 1867 թվականին դարձել է Չեռնիգովի զեմստվոյի տպագրության ղեկավարը և շարունակել ակտիվ ստեղծագործական աշխատանք։ Պատրաստել է առակների իր հավաքածուն, հրատարակել է սատիրական գործեր, թատերական ակնարկներ, հոդվածներ, ռուսերեն բանաստեղծություններ, ստեղծագործություններ երեխաների համար։

Լեոնիդ Գլեբովի գերեզմանը

Ուկրաինական գրականության մեջ Գլեբովը լայն ճանաչում է գտել որպես առակագիր։ Առաջին հավաքածուն` «Байки Леоніда Глібова», ներառում է 36 ստեղծագործություն, լույս է տեսել Կիևում 1863 թվականին, սակայն, պայմանավորված Վալուևյան շրջաբերականով, գրեթե ամբողջ հրատարակությունը ոչնչացվել է։ 1872 թվականին Գլեբովը կարողացել է առակների գիրքը հրատարակել երկրորդ անգամ, 1882 թվականին` երրորդ, որը երկրորդ հրատարակության վերատպումն էր։ Գրաքննության պատճառով այլ հավաքածուներ հրապարակելու փորձերն անհաջող են անցել[4]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Історія української літератури другої половини XIX століття, Київ, 1979.
  • Леонід Глібов - український Езоп.
  • Иван Корсак. «Кольцо Ганны Барвинок». Роман. Киев, Ярославив Вал. 2015.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. - 3-е изд. - М. : Советская энциклопедия, 1969-1978.
  • В. П. Маслов (Батуринский). Глебов, Леонид Иванович // Русский биографический словарь : в 25 томах. - СПб.-М., 1896-1918.