Գիյոմ Բուդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիյոմ Բուդե
ֆր.՝ Guillaume Budé
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1467[1]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2]
Մահացել էօգոստոսի 22, 1540 (73 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՕռլեանի հին համալսարան և Օռլեանի համալսարան
Մասնագիտությունգրադարանավար, թարգմանիչ, փիլիսոփա, դրամագետ, տպագրիչ և կլասիցիստ
ԱշխատավայրԿոլեժ դե Ֆրանս
Ծնողներհայր՝ Jean Budé?
Զբաղեցրած պաշտոններPrévôt des marchands de Paris?, Maître de la Librairie du Roi? և դեսպան
ԵրեխաներDreux Budé?[1] և Jean Budé?
 Guillaume Budé Վիքիպահեստում

Գիյոմ Բուդե (ֆր.՝ ՝ [ɡijom byde]; լատիներենով որպես Գիլելմուս Բուդեուս; հունվարի 26, 1467[1], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2] - օգոստոսի 22, 1540, Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2]) ֆրանսիացի գիտնական և հումանիստ։ Նա ներգրավված էր Եռալեզու քոլեջի հիմնադրման աշխատանքներում, որը հետագայում դարձել է Ֆրանսիայի քոլեջը։

Բուդեն եղել է նաև Ֆոնտենբլո պալատի թագավորական գրադարանի առաջին պահապանը, որը հետագայում տեղափոխվել է Փարիզ, որտեղ այն դարձել է Ֆրանսիայի ազգային գրադարան։ Նա Հռոմում դեսպան էր և զբաղեցրել է մի քանի կարևոր դատական և քաղաքացիական վարչական պաշտոններ։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդեն ծնվել է Փարիզում։ Նա ընդունվել է Օռլեանի համալսարան՝ իրավաբանություն սովորելու, բայց մի քանի տարի, ունենալով բավարար միջոցներ, վարել է ցոփ ու շվայտ կյանք։ Երբ նա մոտ քսանչորս տարեկան էր, սովորելու անսպասելի կիրքը համակեց նրան, և նա արագ առաջադիմեց, հատկապես լատիներենում և հին հունարենում[3]։

Նա առավել հայտնի է De Asse et Partibus Eius (1514) հնագույն մետաղադրամների և չափումների մասին տրակտատով։ Նա մեծ հարգանք էր վայելում Ֆրանցիսկոս I-ի կողմից, որին նա համոզեց, ինչպես նաև Նարբոնի եպիսկոպոս Ժան դյու Բելեին, հիմնել Եռալեզու քոլեջը (հետագայում՝ Ֆրանսիայի քոլեջ) և Ֆոնտենբլո գրադարանը, որը տեղափոխվեց Փարիզ և հիմք դրեց Ազգային գրադարանին։

Նա նաև համոզեց Ֆրանցիսկոսին ձեռնպահ մնալ Ֆրանսիայում տպագրության արգելքից, որը խորհուրդ էր տվել Սորբոնը 1533 թվականին։ Ավելի վաղ նա Լյուդովիկոս XII-ի կողմից ուղարկվել է Հռոմ՝ որպես դեսպան Լեո X-ի մոտ, իսկ 1522 թվականին նշանակվել է maître des requêtes և մի քանի անգամ եղել է prévôt des marchands[3]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզում իր մահից առաջ նա խնդրեց, որ իրեն թաղեն գիշերը, և իր այրու բացահայտ բողոքականությունը Ժնևում (ուր նա գնացել էր նրա մահից հետո)պատճառ դարձավ, որ նրան կասկածեն կալվինականության հակումների մեջ[3] :

Էրազմի հետ նրա նամակագրության հատվածները նույնպես հուշում են այս կրոնական հակումը։ Բարդուղիմեոսի գիշերվա կոտորածի ժամանակ նրա ընտանիքի անդամները ստիպված էին փախչել Ֆրանսիայից։ Ոմանք ապաստան գտան Շվեյցարիայում, որտեղ արժանիորեն պահպանեցին իրենց տան ավանդույթները, իսկ մյուսները հաստատվեցին Շվեդական Պոմերանիայում՝ Բուդդե կամ Բուդդեուս անունով (տես Յոհան Ֆրանց Բուդդեուս)[3]։

Բուդեն նաև Annotationes in XXIV. libros Pandectarum (1508)-ի հեղինակն էր, որը բանասիրության և պատմության կիրառմամբ մեծ ազդեցություն է ունեցել հռոմեական իրավունքի ուսումնասիրության վրա, և Commentarii linguae Graecae (1529)՝ բառարանագրական նշումների ընդարձակ ժողովածուի, որը մեծ ներդրում է ունեցել Ֆրանսիայում հունական գրականության ուսումնասիրության մեջ[3]։ Epistolae (1520, 8vo) ժողովածու է, որը պարունակում է Բուդեի ընդարձակ նամակագրության միայն մի փոքր մասը՝ գրված հունարենով զարմանալի մաքրությամբ։

Բուդեն նամակագրում էր իր ժամանակի ամենագիտակ մարդկանց հետ, որոնց թվում էր Էրազմը, ով նրան անվանում էր «Ֆրանսիայի հրաշքը», և Թոմաս Մորը։ Նա նույն հեշտությամբ գրել է հունարեն և լատիներեն[3]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Libri V de Asse et partibus ejus, 1522
  • Translations from Plutarch, from 1502 to 1505
  • Annotationes in XXIV libros Pandectarum, Paris, 1508
    • Annotationes in quattuor et viginti pendectarum libros. Paris, Josse Bade, 1532
    • Annotationes in XXIV Pandectarum libros (լատիներեն). Lyon: Sébastien Gryphius. 1541.
    • Annotationes in XXIV Pandectarum libros (լատիներեն). Lyon: Sébastien Gryphius. 1546.
  • De contemptu rerum fortuitarum libri tres, Paris, 1520
  • Epistolae, in 8vo, 1520
  • Libri V de Asse et partibus ejus (լատիներեն). Venice: Aldo Manuzio, eredi & Andrea Torresano. 1522.
  • Summaire ou Epitome du livre de Asse, Paris, 1522
  • De studio litterarum recte et commode instituendo, Paris, 1527
  • Commentarii linguae graecae, Paris, 1529
    • Commentarii Linguae Græcae, Gulielmo Budaeo, consiliario Regio, supplicumque libellorum in Regia magistro, auctore. Ab eodem accuratè recogniti, atque amplius tertia parte aucti. Ex officina Roberti Stephani typographi Regii, Parisiis, 1548
  • De philologia, Paris, 1530
  • Libellorumque magistri in praetorio, altera aeditio annotationum in pandectas, Paris, Josse Bade, 1532
  • De Studio Literarum Recte Et Commode Instituendo. Item Eiusdem G. Budaei De Philologia Lib. II. Basileae, apud Ioan. Walderum, martio 1533
  • De transitu Hellenismi ad Christianismum libri tres, Paris, Robert Estienne, 1534
  • De l'institution du prince, in-folio, 1547
  • Opera omnia, 4 vol. in-folio, Basel, 1557

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիյոմը Ժան Բուդեի (մահ. 1502) և Քեթրին Լը Պիկարի որդին էր։ Նա ամուսնացել է Ռոբերտ Լե Լիորի հետ, երբ նա մոտ 15 տարեկան էր[4] :

Նրանց երեխաներն էին[5]

  • Դրյե Բուդե(մահացել է 1547թ․), ամուսնացել է Մարթա Պայարի հետ։
  • Ֆրանսուա (մահացել է 1550թ․)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Contemporaries of Erasmus: A Biographical Register of the Renaissance and ReformationUTP, 2003. — Vol. 1. — P. 212—217.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118516868 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5  One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Budé, Guillaume». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 4 (11th ed.). Cambridge University Press. էջեր 749–750.
  4. McNeil, David O. (1975). Guillaume Bude and Humanism in the Reign of Francis I. Google Books: Geneve Librairie Droz. էջ 7. ISBN 9782600030571. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  5. Sylie Charton le Clech, Chancellerie et Culture (1993), 324

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Loys Leroy (or Regius), Vita G. Budaei (1540)
  • D. Rebitté, G. Budé, restaurateur des études grecques en France (1846)
  • E. de Budé, Vie de G. Budé (1884), who refutes the idea of his ancestor's Protestant views
  • D'Hozier, La Maison de Budé
  • L. Delaruelle, Études sur l'humanisme français (1907)
  • D. McNeil, Guillaume Budé and Humanism in the Reign of Francis I (1975)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]