Ռաֆայել Գզողյան
Ռաֆայել Գզողյան | |
---|---|
հունվարի 15, 1943[1] - հուլիսի 10, 2019 (76 տարեկան) | |
Ծննդավայր | Շամլուղ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Կրթություն | Տաշքենդի տանկային բարձրագույն ուսումնարան |
Պարգևներ |
Ռաֆայել Հովհաննեսի Գզողյան հայտնի էր որպես՝ Ֆելիքս Գզողյան (հունվարի 15, 1943[1], Շամլուղ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 10, 2019, Երևան, Հայաստան), ռազմական գործիչ, Շուշիի ազատագրման գործողության շտաբի պետ[2]։ Հայաստանի զինված ուժերի գեներալ-մայոր (2002)։
1963 թվականին ավարտել է Տաշքենդի տանկային բարձրագույն ուսումնարանը։ 1963-1992 թվականին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ Անդրկովկասյան ռազմական օկրուգում, տարբեր զորամասերում՝ որպես տանկային դասակի, վաշտի, գումարտակի, զորամասի հրամանատար, ուսումնական կենտրոնի պետ։ 1988 թվականին զորացրվել է խորհրդային բանակից և փոխգնդապետի կոչումով տեղափոխվել Հայաստան։ Մտել է «Երկրապահ» կամավորական ջոկատ և մեկնել սահմանամերձ գոտի՝ որպես Իջևանի երկրապահների շտաբի պետ։ 1990 թվականին նշանակվել է Երևանում կազմավորված Հատուկ գնդի հրամանատարի տեղակալ՝ շտաբի պետ[2]։ 1992 թվականի սեպտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի շտաբի պետ։ 1992 թվականից ծառայել է Հայաստանի զինված ուժերում՝ ԻՊՏ զորամիավորումների հրամանատար, գլխավոր շտաբի պետի տեղակալ 2000 թվականից[3]։
1991-1994 թվականներին մասնակցել է Հայաստանի հյուսիսարևելյան և ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, էյքեջ, Մանաշիդ), Գետաշենի ենթաշրջանի, Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին[3]։
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով[3]։
Մահացել է 2019 թվականի հուլիսի 10-ին Երևանում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://ekm.am/2239.html
- ↑ 2,0 2,1 «Մահացել է գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը». yerkirmedia.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Ռաֆայել Գզողյան». Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, էջ 160. Երևան: Հայաստանի հանրագիտարան հրատարակչություն. 2004.
- ↑ Մահացել է Շուշիի ազատագրման գործողության շտաբի պետ, գեներալ Ֆելիքս Գզողյանը