Գերտրուդ Բոյմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերտրուդ Բոյմեր
գերմ.՝ Gertrud Bäumer
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 12, 1873(1873-09-12)[1][2][3][…]
ԾննդավայրHohenlimburg
Մահացել էմարտի 25, 1954(1954-03-25)[1][2][3][…] (80 տարեկան)
Մահվան վայրԳադերբաում, Բիլեֆելդ, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԳերեզմանBethel
Քաղաքացիություն Գերմանիա[4]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, խմբագիր և հեղինակ
Զբաղեցրած պաշտոններՎայմարի Հանրապետության Ռայխսթագի պատգամավոր
ԿուսակցությունԳերմանական դեմոկրատական կուսակցություն, Ազատամտության միություն, Առաջադիմական ժողովրդական կուսակցության և Քրիստոնեական-դեմոկրատական միություն[5]
ԱնդամությունLyceum Club Berlin?
Ստորագրություն
Изображение автографа
 Gertrud Bäumer Վիքիպահեստում

Գերտրուդ Բոյմեր (գերմ.՝ Gertrud Bäumer, սեպտեմբերի 12, 1873(1873-09-12)[1][2][3][…], Hohenlimburg - մարտի 25, 1954(1954-03-25)[1][2][3][…], Գադերբաում, Բիլեֆելդ, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի հասարակական-քաղաքական գործիչ, իրավապաշտպան, սուֆրաժիստ, գրող, ուսուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերտրուդ Բոյմերը ծնվել է 1873 թվականի սեպտեմբերի 12-ին Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում՝ պաստորի ընտանիքում։ Ավարտել է Հալլեի իգական բարձրագույն դպրոցը, Մագդեբուրգի ուսուցչական սեմինարը, Բեռլինի համալսարանում սովորել է գերմանագիտություն, աստվածաբանություն, փիլիսոփայություն և սոցիոլոգիա, այնտեղ պաշտպանել է Գյոթեի ստեղծագործությունների մասին ատենախոսություն։ Վեց տարի շարունակ ուսուցչությամբ է զբաղվել աղջիկների ժողովրդական դպրոցում։ Պաշտպանել է սոցիալական մանկավարժությունը՝ այն համարելով ոչ թե սկզբունք, այլ մանկավարժության անբաժանելի մաս։ Գտել է, որ ընտանիքի և դպրոցի դաստիարակության հետ կապ չունեցող ամեն ինչ սոցիալական մանկավարժության խնդիրն է։

1896 թվականին եղել է Մագդեբուրգի ուսուցիչների միության հիմնադիրների շարքում։ Գերմանական կանանց շարժան ղեկավար Ելենա Լանգեի հետ 1901 թվականից խմբագրել և հրատարակել է «Կանանց շարժման ուղեցույց» հինգհատորյակը։ Աշխատել է որպես Գերմանիայի համընդհանուր կանանց միության «Նոր ուղիներ» ամսագրի խմբագրող, լիբերալ հայտնի քաղաքական գործիչ Ֆրիդրիխ Նաումանի հետ 1912-1940 թվականներին հրատարակել է «Օգնություն» շաբաթաթերթը, որը նվիրված էր քաղաքականության, գրականության և արվեստի հարցերին, իսկ 1916-1936 թվականներին՝ բուրժուական կանանց շարժման պաշտոնաթերթ «Կին» ամսագիրը։

1912 թվականի մարտի սկզբին Բեռլինում գերմանացի կանանց առաջին համագումարի տնօրենների խորհուրդը: Հետևի շարքը ձախից՝ Էլիզաբեթ Ալթման-Գոթհայներ, Մարթա Վոս-Ցից, Ալիս Բենսհայմեր, Աննա Պապրից: Առաջին շարքը ձախից՝ Հելեն ֆոն Ֆորսթեր, Գերտրուդ Բոյմեր, Ալիսա Սալոմոն:

1910-1919 թվականներին եղել է Գերմանիայի կանանց միությունների ասոցիացիայի՝ Գերմանիայում բուրժուական կանանց շարժման գլխավոր կազմակերպության պահպանողական թևի նախագահն ու գաղափարախոսը։ Լանգեի հետ ուշադրությունը կենտրոնացրել է կանանց կրթության կազմակերպման և զարգացման վրա, որտեղ տեսել է հասարակության ապահովված շերտի կանանց բարեկեցիկ ապագայի գրավականը։

Եղել է գերմանական Առաջադեմ ժողովրդական կուսակցություն անդամ։

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Բոյմերը հիմնել է «Կանանց ազգային ծառայությունը», որը կոչված էր աջակցելու կառավարության զինվորական ուժերին։ 1916-1920 թվականներին գլխավորել է Համբուրգի Սոցիալական մանկավարժության ինստիտուտը։

1918 թվականի նոյեմբերյան հեղափոխությունից հետո միացել է Գերմանիայի դեմոկրատական կուսակցությանը (ԳԴԿ), ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, 1920-1930 թվականներին ԳԴԿ-ից ընտրվել է ռայխստագի մշտական պատգամավոր և զբաղեցրել ԳԴԿ-ի փոխնախագահի պաշտոնը։ 1930-1932 թվականներին եղել է ռայխստագի պատգամավոր Գերմանիայի պետական կուսակցությունից։

1922 թվականից ղեկավարել է կայսերական ներքին գործերի նախարարության մշակութային և քաղաքական բաժանմունքի դպրոցների ու երիտասարդության բարեգործական բաժինը՝ դառնալով գերմանական պատմության մեջ առաջին կինը, որն ստացել է նախարարական խորհրդատուի կոչում։ Ազգերի լիգայում, որտեղ Գերմանիան ընդունվել է 1926 թվականին, Բոյմերն աշխատել է սոցիալական և հումանիտար հարցերի հանձնաժողովում։

Նացիստների իշխանության գալուց հետո նա հեռացվել է պետական ծառայությունից։ Շարունակել է «Կին» ամսագրի հրատարակումը, աջակցել նացիոնալ-սոցիալիզմի կանանց քաղաքականությանը։ Միայն 1941 թվականին՝ հասարակական կյանքից Բոյմերի հինգամյա հեռացումից հետո, հրապարակվել է նրա «Դանթե Ալիգիերի ուղին» վեպը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Գ. Բոյմերը պաշտպանել է Գերմանիայի արևմտյան օկուպացված գոտիների քաղաքական անկախությունը, մասնակցել Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) հիմնադրմանը, ապա միացել Քրիստոնեական-դեմոկրատական միությանը, հրատարակել «Գերմանացի կանանց նոր ճանապարհը» գիրքը։

Ընտյալ աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Handbuch der Frauenbewegung. Teil I und II (Herausgeberschaft mit Helene Lange). Moeser, Berlin 1901.
  • Die hoeheren Lehranstalten und das Maedchenschulwesen im Deutschen Reich (mit Conrad Rethwisch und Rudolf Lehmann). Asher, Berlin 1904.
  • Geschichte der Gymnasialkurse für Frauen zu Berlin. Moeser, Berlin 1906.
  • Von der Kinderseele. Voigtländers Verlag, Leipzig 1908, zusammen mit Lili Droescher.

Frauenbewegung und Sexualethik. Beiträge zur modernen Ehekritik. Salzer, Heilbronn 1909. Die soziale Idee in den Weltanschauungen des 19. Jahrhunderts. Die Grundzüge der modernen Sozialphilosophie. Salzer, Heilbronn 1910.

  • Die Frau und das geistige Leben. C.F. Amelangs Verlag, Leipzig 1911
  • Der Deutsche Frauenkongreß. Sämtliche Vorträge (Herausgeberschaft), 1912.
  • Die Frau in Volkswirtschaft und Staatsleben der Gegenwart. DVA, Stuttgart/Berlin 1914.
  • Studien über Frauen. Herbig, Berlin 1921.
  • Die seelische Krisis. Herbig, Berlin 1924.
  • Grundlagen demokratischer Politik, 1928.
  • Deutsche Schulpolitik, 1928.
  • Heimatchronik während des Weltkrieges. Quelle & Meyer, Leipzig 1930.
  • Sinn und Formen geistiger Führung. Herbig, Berlin 1930.
  • Neuer Humanismus. Quelle & Meyer, Leipzig 1930.
  • Lebensweg durch eine Zeitenwende. Wunderlich, Tübingen 1933.
  • Adelheid — Mutter der Königreiche. Wunderlich, Tübingen 1936.
  • Der Park — Geschichte eines Sommers. Herbig, Berlin 1937.
  • Wolfram von Eschenbach. Cotta, Stuttgart 1938.
  • Die Macht der Liebe — Der Weg des Dante Alighieri. Bruckmann, München 1941
  • Der ritterliche Mensch — Die Naumburger Stifterfiguren in 16 Farbaufnahmen von Walter Hege. F.A.Herbig Verlagsbuchhandlung Deutscher Kunstverlag, Berlin o.J (1941)
  • Frau Rath Goethe — Die Weisheit der Mutter. Wunderlich, Tübingen 1949.
  • Die drei göttlichen Komödien des Abendlandes. Wolframs Parsifal. Dantes Divina Commedia. Goethes Faust. Regensberg, Münster 1949.
  • Ricarda Huch. Wunderlich, Tübingen 1949.
  • Otto I. und Adelheid. Wunderlich, Tübingen 1951.
  • Das königliche Haupt. Eine Erzählung. Wunderlich, Tübingen 1951.
  • Im Licht der Erinnerung. Wunderlich, Tübingen 1953 (Autobiographie).
  • Eine Woche im Mai — Sieben Tage des jungen Goethe. Wunderlich, Tübingen 1944.

Des Lebens wie der Liebe Band. Briefe. Hrsg. von Emmy Beckmann, Wunderlich, Tübingen 1956. Bildnis der Liebenden — Gestalt und Wandel der Frau. Wunderlich, Tübingen 1958 (Das Schicksal bedeutender Frauengestalten — von Heloise und Vittoria Colonna bis zu Lou Andreas-Salomé und Eleonora Duse). Eleonora Duse. Wunderlich, Tübingen 1958 (Porträt der italienischen Schauspielerin, mit der Bäumer persönlich bekannt war). Der Berg des Königs — Das Epos des langobardischen Volkes. Wunderlich, Tübingen 1959.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Schaser, Angelika (2000). Helene Lange und Gertrud Bäumer: eine politische Lebensgemeinschaft [Helene Lange and Gertrud Bäumer: a political cohabitation] (German). Köln Weimar: Böhlau Verlag. ISBN 9783412091002.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Repp, K. (2000). «More Corporeal, More Concrete": Liberal Humanism, Eugenics, and German Progressives at the Last Fin de Siècle*». The Journal of Modern History. 72 (3): 683–730. doi:10.1086/316045.
  • Repp, Kevin (2000). Reformers, Critics, and the Paths of German Modernity. Cambridge: Harvard University Press. ISBN 0-674-00057-9.
  • Макс Хейстингс. Первая мировая война: Катастрофа 1914 года. Альпина Паблишер, 2014

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերտրուդ Բոյմեր» հոդվածին։