Գերման Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Գերման Ասլանի Ավագյան
Գերման Ավագյան.jpg
Ծնվել է1962 դեկտեմբերի 12
ԾննդավայրԾուլուկիձե Վրաստան Վրաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Կարողությունինժեներ-էներգետիկ
Մասնագիտությունլուսանկարիչ
ֆոտոլրագրող

Գերման Ասլանի Ավագյան (1962, դեկտեմբերի 12, Ծուլուկիձե), հայ լուսանկարիչ, ֆոտոլրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974-1978 թվականներին բնակվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում: 1979-1980 թվականներին սովորել է Բելառուսիայի Շուչին քաղաքում, 1980-1985 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1989 թվականից որպես ազատ լուսանկարիչ համագործակցել է տարբեր պարբերականների հետ։

Լուսանկարներ է ստեղծել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի օրացույցի համար, Բաց հասարակության ինստիտուտի Վերսուս ստուդիայի հետ համատեղ ստեղծել «Արվեստը հայկական կալանավայրերում» օրացույցը[1]:

Լուսանկարներում Գերման Ավագյանն անդրադառնում է սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության հարցերին, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ֆիֆտի Քրոուզ» միջազգային ֆոնդի մրցանակը փաստագրական լուսանկարչության համար, 2002, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միութենական ցուցահանդես, Մոսկվա (1986 թ., բրոնզե մեդալ)
  • «Ղարաբաղ 92», Երևանի պատմության թանգարան, 1992 թ.
  • «Ծանոթ դեմքերի քաղաքը», մասնավոր շոու, Երևան, 1994 թ.
  • «Վաղվա օրվա տունը», ՅՈՒՆԻՍԵՖ, 1995 թ.
  • «Կատակողների դպրոցը», Երևան
  • Հայկական արվեստի ցուցադրում, Բոխում, Գերմանիա
  • «SOS-ի կանչ» բանականության թագավորությունից անդին, մասնավոր շոու, Երևան, 1997 թ.
  • «Իմիջիայլոց» մասնավոր ցուցահանդես - շոու, Երևան, 1998 թ.
  • Միջազգային բիեննալե, Գյումրի
  • ՅՈՒՆԵՍԿՕ, «Մի լքեք տարիքավորներին», 1999 թ.
  • «SOS-ի կանչ» բանականության թագավորությունից անդին, մասնավոր շոու, Տորոնտո, Կանադա
  • «Չհայտարարված պատերազմի ուղիներով», Ղարաբաղի հակամարտություն
  • «Լույսը թունելի վերջում», ՅՈՒՆԻՍԵՖ, ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ, Երևան, 2000 թ.
  • Անհատական 30 շրջիկ ցուցահանդեսներ սահմանամերձ գյուղերում, 2006 թ.
  • «Մահից հետո ծնվածները» շարք, ֆոտոփառատոն, Ֆրանսիա[2]

Մեջբերումներ Գերման Ավագյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Լուսանկարը բացիկ չէ, այլ պատմություն է, և այդ սկզբունքով էլ աշխատում եմ տարիներ շարունակ[3]: Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]