Jump to content

Գերհարդ Այգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերհարդ Այգներ
գերմ.՝ Gerhard Aigner
Քաղաքացիությունը  Գերմանիա և  Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 1, 1943(1943-09-01)
Ծննդավայր Ռեգենսբուրգ, Բավարիա, Նացիստական Գերմանիա
Մահվան ամսաթիվ հունիսի 20, 2024(2024-06-20)[1] (80 տարեկան)

Գերհարդ Այգներ (գերմ.՝ Gerhard Aigner, սեպտեմբերի 1, 1943(1943-09-01), Ռեգենսբուրգ, Բավարիա, Նացիստական Գերմանիա - հունիսի 20, 2024(2024-06-20)[1]), գերմանացի ֆուտբոլիստ, ֆուտբոլային գործադիր տնօրեն, նախկին մրցավար[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող Այգները հանդես է եկել գերմանական Ռեգենսբուրգի «Յան», ինչպես նաև շվեյցարական «Մուտիեր» և «Մուրի Բեռն» ակումբներում։ 1963-1966 թվականներին եղել է նաև ֆուտբոլի մրցավար։ Մասնագիտությամբ տնտեսագետ է[3]։ Նաև Շվեյցարիայի քաղաքացիություն է ունեցել[4]։ Մահացել է 2024 թվականի հունիսի 20-ին[5]։

Սպորտային պաշտոնյա[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի սեպտեմբերի 22-ին Այգները դարձել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար[6]։ Գլխավոր քարտուղարի պաշտոնը 1999 թվականի մարտի 3-ին վերանվանվել է գործադիր տնօրենի։ Նա պաշտոնից հեռացել է 2003 թվականի նոյեմբերին[7]։ Այգները, ով մասնակցել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի առաջին սեզոնի հիմնադրմանը, առաջիններից մեկն է եղել, ով հանդես է եկել 2001 թվականին երկրորդ խմբային փուլի վերացման և փլեյ-օֆֆ փուլերի ներդրման օգտին, որն առաջին անգամ հայտնվել է 2003/2004 մրցաշրջանում[8]։

2006 թվականից Այգները եղել է Euro-Sportring-ի խորհրդի անդամ, իսկ 2010 թվականին դարձել է նախագահ։ Euro-Sportring-ը շահույթ չհետապնդող հիմնադրամ է, որը կազմակերպում է միջազգային սպորտային մրցաշարեր Եվրոպայում, մասնավորապես սիրողական ակումբների պատանեկան թիմերի համար[9]։

Այգները ՈՒԵՖԱ-ի պատվավոր անդամ էր[10]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հունիսի 20-ի խաղերի սկզբում նեկ րոպե լռությամբ մարզադաշտերը հարգել են այդ օրը մահացած Գերհարդ Այգների հիշատակը[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Fußball-Funktionär Gerhard Aigner ist gestorben (գերմ.)
  2. White, Jim (2001 թ․ նոյեմբերի 26). «Interview: Gerhard Aigner». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2024 թ․ հունիսի 20-ին.
  3. UEFA’s director general has called down for downsizing Արխիվացված է Մարտ 5, 2016 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  4. «Qué fue de… Gerhard Aigner: uno de los padres de la Champions League». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
  5. sportschau.de. «UEFA-Generalsekretär: Fußball-Funktionär Gerhard Aigner ist gestorben». sportschau.de (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 20-ին.
  6. «Aigner special: Dynamic duo on UEFA.COM» (անգլերեն). UEFA. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  7. «Aigner ticks off 'shopping list' football» (բրիտանական անգլերեն). 2004. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  8. UEFA’s director general has called down for downsizing Արխիվացված է Մարտ 5, 2016 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  9. «The Board». Euro-Sportring. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
  10. «Honorary members – About UEFA – Inside UEFA – UEFA.com» (անգլերեն). UEFA. 2014 թ․ հունվարի 2. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  11. Sportstar, Team (2024 թ․ հունիսի 20). «Euro 2024: Why was there a moment of silence before the Spain vs Italy match?». Sportstar (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 20-ին.