Գերթ Հոֆստեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերթ Հոֆստեդ
Ծնվել է հոկտեմբերի 2, 1928({{padleft:1928|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:2|2|0}}) (89 տարեկան)
Ծննդավայր Հաառլեմ, Նիդերլանդներ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Կրթություն Դելֆտի տեխնիկական համալսարան
Մասնագիտություն հոգեբան, համալսարանի պրոֆեսոր, մարդաբան և տնտեսագետ
Աշխատավայր IBM, Մաաստրիխտի համալսարան և Tilburg University
Անդամություն European Group for Organizational Studies և Հունգարիայի գիտությունների ակադեմիա
Կայք geerthofstede.nl

Գերթ Հոֆստեդը (անգլ.՝ Geert Hofstede հոկտեմբերի 2, 1928({{padleft:1928|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:2|2|0}}), Հաառլեմ, Նիդերլանդներ, Նիդերլանդներ), հոլանդացի հայտնի մշակութաբան, սոցիոլոգ: Ծնվել է 1928 թ.-ին։

Տարբեր մշակույթներ համեմատելու համար պետք է առանձնացնել համապատասխան պարամետրեր, ցուցանիշներ։ Հոֆստեդն առանձնացնում է մշակույթի տարրերը բնութագրող հետևյալ ինդեքսները՝

1. PDI /Power Distance Index, իշխանությունից հեռավորություն։ Ցույց է տալիս մարդկանց պատրաստակամությունը ընդունելու իշխանության անհավասարաչափ բաշխումը։ Որոշ մշակույթներում/Ավստրիա, Դանիա, Իսրայել, Նոր Զելանդիա/իշխանությունը ընկալում են հավասարության պրիզմայից, ուստի աշխատողները, անկախ իրենց պաշտոնից, շփվում են որպես հավասարը հավասարի։ Ենթականերն ազատ կարող են հարցեր տալ ղեկավարներին և նույնիսկ քննադատել։ Այսպիսի մշակույթներում ակնկալում են ունենալ դեմոկրատիկ հարաբերություններ իշխանության հետ։ Բնորոշ է ցածր PDI/Նոր Զելանդիայի PDI-ը 22 է, Մեծ Բրիտանիայի PDI-ը 35/: Այլ մշակույթներում/Մալազիա, Սլովակիա/ ենթակաները ընդունում են ղեկավարի ճիշտ լինելը միայն թեկուզ իր դիրքի համար։ Ավելի քիչ իշխանությամբ օժտված հասարակության անդամները ընդունում են իրենց տեղը և ֆորմալ հիերարխիայի գոյությունը։ Բնորոշ է բարձր PDI/Ռուսաստանի PDI–ը 93 է, Չինաստանինը՝ 80/: Այսպիսի մշակույթներում կարգավիճակն ընդգծող ապրանքները կարելի է ներկայացնել ղեկավարի, խոշոր ընկերության ներկայացուցչի կամ քաղաքական գործչի կերպարների օգտագործմամբ։ Ցածր PDI-ով երկրներում դա կարող է անհասկանալի լինել, և ավելի նախընտրելի է օգտագործել հոր և որդու, պապի և թոռան կերպարները։ Բարձր PDI-ով երկրների գովազդներում ավագները/հայր, մայր, տատիկ, պապիկ/ խորհուրդ են տալիս կրտսերներին, իսկ ցածր PDI-ով երկրներում՝ հակառակը։

2. IDV (Individualism vs Collectivism)։ Անհատական մշակույթներում ավելի մեծ նշանակություն են տալիս անձնական նպատակներին հասնելուն, իսկ կոլեկտիվ մշակույթներում հասարակական նպատակները և բարեկեցությունը կարևոր է անձնականից։ Չափվում է IDV–ով։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ունեն առավելապես ինդիվիդուալիստական մշակույթ (IDV-ն համապատասխանապար 91 և 89 է), իսկ Չինաստանը (IDV-ն 20 է)` կոլեկտիվիստական:

Անհատականացված և կոլեկտիվ մշակույթները կարող են տարբեր կերպ արձագանքել գովազդային կոչին: Եթե գովազդը ցույց է տալիս, որ հերոսներից մեկը արել է մի բան, որը չեն մտածել անել մյուսները, ապա դա դրական կընկալվի անհատական մշակույթում և բացասական կոլեկտիվիստականում: Կոլեկտիվ մշակույթում օգտագործում են մարդկանց կերպարներ, որոնք ինչ որ բան անում են միասին: Միայնակ մարդը ընկալվում է խղճահարությամբ կամ կասկածանքով: Անհատական մշակույթների համար մարդու կերպարը, ով խմում է սուրճ կամ գարեջուր մենակ, հանդիսանում է հանգստի, վայելքի խորհրդանիշ: Երկու սլոգաններ թույլ են տալիս ավելի ակնառու ցույց տալ այդ տարբերությունները` “այն այնքան լավն է, որ ցանկանում ես կիսվել” (Hermesetas, Պորտուգալիա) և “նրանք այնքան լավն են, որ ուզում ես քեզ պահել” (Evers, Դանիա)։ Philips-ի նախկին սլոգանը՝ “Make things better”-ը Իսպանիայում հնչում է որպես “Together we make things better”:

3. MAS (Masculinity vs Femininity)։ Բնորոշում է մշակույթում այնպիսի ավանդորեն տղամարդկային հատկանիշների, ինչպես իշխանության ձգտումը, նյութականութուն, ամբիցիաներ, և ավանդորեն կանացի արժեքների, ինչպես մարդկային հարաբերությունները, կարևորումը։ Առնական մշակույթները բնութագրվում են սեռերի ավելի հստակ տարբերակմամբ, հակված են մրցակցության։ Կանացի տիպին հատկանշական է սեռերի ավելի քիչ տարբերակում և փոխհարաբերությունների կարևորում։

4. UAI /Uncertainty Avoidance Index/: Բնորոշում է հասարակության արձագանքը անծանոթ իրավիճակներին, անկանխատեսելի դեպքերին և փոփոխութուններին։ Բարձր UAI–ով երկրներում ձգտում են խուսափել անորոշությունից /Ռուսաստանի UAI-ն 95 է/: Ցածր UAI-ով երկրները ավելի բաց են փոփոխություններին /Սինգապուրի UAI-ն 8 է/:

5. LTO (Long/short term orientation)։ Կարճաժամկետ կողմնորոշմամբ մշակույթները ժամանակը ընկալում են որպես փակ շրջան, այսինքն ապագան և անցյալը փոխկապակցված են և այն, ինչ չի կարելի անել այսօր, կարելի է անել վաղը։

Երկարաժամկետ կողմնորոշմամբ մշակույթները ժամանակը ընկալում են որպես վեկտոր և ավելի շատ նայում են դեպի ապագան, քան հետաքրքրվում ներկայով և հիշում անցյալը։ Այստեղ բարձր են գնահատվում արդյունքները և նպատակներին հասնելը։

Երբեմն որպես վեցերորդ գործոն դիտարկվում է IVR-ը։ Որքան բարձր է IVR-ն, այնքան այդ երկրում հակված են հետևել սեփական ցանկություններին, անել այն, ինչ ուզում են և սիրում։ Նոր Զելանդիայի IVR-ն 75 է, Ավստրալիայինը՝ 71, մինչդեռ Ռուսաստանի IVR-ն ընդամենը 20 է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • www.geert-hofstede.com
  • www.geerthofstede.nl