Գերդ Նյուքվիսթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գերդ Նյուքվիսթ
Gerd Nyquist.jpg
Ծնվել էմարտի 15, 1913(1913-03-15)[1]
ԾննդավայրKristiania
Վախճանվել էնոյեմբերի 22, 1984(1984-11-22) (71 տարեկան) կամ նոյեմբերի 23, 1984(1984-11-23)[1] (71 տարեկան)
Վախճանի վայրՕսլո, Նորվեգիա
Մասնագիտությունգրող և մանկագիր
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
ՊարգևներRiverton Honour Prize? և Նորվեգիայի 1940—1945 թթ.-ի պաշտպանության մեդալ
ԶավակներԱրիլդ Նյուքվիսթ
Գերդ Նյուքվիսթ Վիքիքաղվածքում

Գերդ Նյուքվիսթ (նորվ.՝ Gerd Nyquist, մարտի 15, 1913(1913-03-15)[1], Kristiania - նոյեմբերի 22, 1984(1984-11-22) կամ նոյեմբերի 23, 1984(1984-11-23)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի գրող, առավել հայտնի է իր դետեկտիվ վեպերով։ Գրել է նաև ոչ-դետեկտիվ աշխատանքներ, այդ թվում, պիեսներ, պատմվածքներ երեխաների համար։ Մանկական մի քանի ժողովածուների հեղինակ է[2]։

Նորվեգացի գործարանատեր, քաղաքական գործիչ Բերնհարդ Բերնի թոռնուհին է, գրող Արիլդ Նյուքվիսթի մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերդ Նյուքվիսթը ծնվել է Քրիստիանիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընդգրկվել է Նորվեգիայի դիմադրության շարժման մեջ, պարգևատրվել է Նորվեգիայի 1940-1945 թթ.-ի պաշտպանության մեդալով։ Ստեղծագործել սկսել է 1957 թվականից։ Նյուքվիսթի առաջին դետեկտիվ պատմությունը «Հանգուցյալը խնդրել է ծաղիկներ չբերել» (1960) վեպն է։ Նյուքվիսթի որոշ վեպեր գրված են Ագաթա Քրիստիի ոգով։

1972-1977 թվականներին Նյուքվիսթը եղել է «Ռիվերտոն» (անվանվել է նորվեգացի դետեկտիվ գրող Սթեյն Ռիվերտոնի պատվին) գրական ակումբի առաջին նախագահը։ 1978 թվականին Գերդն ստացել է «Ռիվերտոն» ակումբի պատվավոր մրցանակ[3][4]։

Նյուքվիսթի առավել հայտնի վեպերից է «Խոտը ոչինչ չի թաքցնում» (1966) ստեղծագործությունը, որը թարգմանվել է նաև հայերեն։ Դետեկտիվ վիպակը մերկացնում է բուրժուական քաղքենիական բարքերը։ Դրամի մեջ չէ իսկական երջանկությունը, դրամը բարոյազրկում, հոգեպես սնանկացնում է մարդուն - սա է վիպակի հիմնական գաղափարը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. Святослав Бэлза. От Шерлока Холмса до комиссара Мегрэ. - Мастера Детектива. М.: «Правда», 1991. С. 9-10.
  3. Christensen Kari։ «Gerd Nyquist»։ in Helle, Knut։ Norsk biografisk leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է հունվարի 15, 2013 
  4. Godal Anne Marit (ed.)։ «Gerd Nyquist»։ Store norske leksikon (Norwegian)։ Oslo: Norsk nettleksikon։ Վերցված է հունվարի 15, 2013 
  5. «Խոտը ոչինչ չի թաքցնում», Գերդ Նյուքվիսթ, Երևան, «Արևիկ», 1990