Նորվեգիայի 1940-1945 թթ.-ի պաշտպանության մեդալ
Նորվեգիայի 1940—1945 թթ.-ի պաշտպանության մեդալ նորվ.՝ Deltagermedaljen 1940–1945 | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Տեսակ | մեդալ | ||||
Պարգևատրող | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | շնորհվում է | ||||
Վիճակագրություն | |||||
Պարամետրեր | տրամագիծը 33 մմ | ||||
Հիմնադրման ամսաթիվ | սեպտեմբերի 19, 1945 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | King's Medal of Merit in Silver? | ||||
Կրտսեր պարգև | Q19373954? | ||||
Defence Medal 1940–1945 Վիքիպահեստում |
Նորվեգիայի 1940—1945 թթ.-ի պաշտպանության մեդալ, Նորվեգիայի պետական պարգև։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտպանության մեդալը հաստատվել է Նորվեգիայի Հակոն VII թագավորի կողմից 1945թ.-ի սեպտեմբերի 19-ին զինվորական և քաղաքացիական բնակչության այն ներկայացուցիչներին պարգևատրելու համար, ովքեր մասնակցել են երկրի պաշտպանությանը ֆաշիստա-գերմանական ուժերի դեմ, ինչպես նաև 1940-1945 թթ.-ներին օկուպացիայի ժամանակ դիմադրություն են ցուցաբերել[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորվեգիայի 1940—1945 թթ.-ի պաշտպանության մեդալը շնորհվում է ինչպես Նորվեգիայի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրացիներին, ովքեր համապատասխանում են հետևյալ պահանջներից մեկին.
- մասնակցել է ֆաշիստա-գերմանական ուժերի ներժուժման դեմ պայքարին 1940թ.-ին նվազագույնը 5 օր,
- ծառայության է անցել Նորվեգիայի զինված ուժերում կամ առևտրային նավատորում Նորվեգիայի սահմաններից դուրս նվազագույնը 4 ամիս, կամ էլ 4 պակասից քիչ, եթե 1 ամիսը ծառայել է այն նավերի վրա, որոնք մասնակցել են Նորվեգիայի ազատագրմանը։
- 1944-1945թթ.-ի ձմռանը մասնակցել է Փիլիանդիայի գործողությանը նվազագույնը 1 ամիս,
- դաշնակից երկրների զինծառայողները, ովքեր մասնակցել են Նորվեգիայի ազատագրմանը և ծառայել են նվազագույնը 1 ամիս,
- ծառայել են դիմադրության ուժերում (պարտիզանական ջոկատներում) նվազագույնը 4 ամիս[2]։
Մեդալը կրում են կրծքի ձախ կողմում։ Եթե պարգևատրվողը բացի 1940թ.-ին Նորվեգիայում տեղի ունեցող դեպքերից բացի Նորվեգիայի զինված ուժերի կամ դիմադրության ուժերի կազմում մասնակցել է նաև այլ գործողությունների, ապա ժապավենի վրա ամրացվում է արծաթե կցորդ-զարդ[1]։
Պարգևի սալիկները | |
---|---|
Մեդալը արծաթե կցորդ-զարդով |
Մեդալը առանց կցորդ-զարդի |
Մեդալը ունի շրջանաձև տեսք և պատրաստված է բրոնզից։ Տրամագիծը 33 մմ է։ Դիմային հատվածում պատկերված է Նորվեգիայի զինանշանը կցորդ-զարդի ֆոնին։ Եզրերին գրված է «9 APRIL 1940» (վերևում), «8 MAI 1945» (ներքևում)։
Մեդալի ետնամասում պատկերված են երեք դրոշներ՝ թագավորական, առևտրային և զինված ուժերի, որոնց մեջտեղում նավի շղթա է շրջանակի ձևով։ Մեդալի վերևում գրություն է՝ «DELTAGER I KAMPEN»[1]:
Մեդալի վերին հատվածում ձուլված է օղակ, որի միջոցով այն ամրացվում է ժապավենին։ Ժապավենը ունի կարմիր գույն՝ կենտրոնում լայն սպիտակ գիծ[1]։