Գերասիմ Մելքումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերասիմ Մելքումյան
Ծնվել է1916
ԾննդավայրՇոշ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Գերասիմ Սարոյի Մելքումյան (1916, Շոշ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական պատերազմի մասնակից։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերասիմ Մելքումյանը ծնվել է 1916 թվականին, Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի շրջանի Շուշիքենդ գյուղում։ 1933 թվականին ավարտել է Շուշվա ինտերնացիոնալ մանկավարժական տեխնիկումը։ 1933-1938 թվականներին Մելքումյանը մաթեմատիկա և ֆիզիկա է դասավանդել ԼՂԻՄ Մարտունու շրջանի Գիշի, Ննգի, Ստեփանակերտի շրջանի Բադարա, Շուշիքենդ գյուղերի 7-ամյա դպրոցներում։ 1938-1942 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Հայկոոպում, որպես տնտեսագետ-հրահանգիչ, միաժամանակ դասավանդել է Երևանի ֆինանսական տեխնիկումում[1]։

1943 թվականի մայիսին Մելքումյանը զորակոչվել է կարմիր բանակ, մասնակցել Տագանրոգի, Դոնեցկի և այլ քաղաքների ազատագրման մարտերին։ 1944 թվականի հունվարին ծանր վիրավորվել է, տեղափոխվել թիկունք, իսկ հունիսին որպես Հայրենական պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ զորացրվել է բանակից և աշխատանքի անցել ՀԽՍՀ առևտրի, իսկ հետո՝ ֆինանսների նախարարությունների ապարատներում՝ որպես ավագ տնտեսագետ-հրահանգիչ, միաժամանակ դասավանդել է Երևանի ֆինանսական տեխնիկումում, 1964-1965 թվականներին եղել է տեխնիկումի ուսմասվար, դասախոսել է նաև Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում։ Մելքումյանը զբաղվել է նաև գիտական աշխատանքով[1]։

ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը 1962 թվականին Մելքումյանին շնորհել է հանրապետության վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում։ Պարգևատրվել է նաև «Աշխատանքային գերազանցության համար» և մի շարք մեդալներով ու պատվոգրերով[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]