Գետնանուշի կարագ
Արտաքին տեսք
Գետնանուշի կարագ (անգլ.` Peanut butter), հիմնականում չոր և աղացած գետնանուշից պատրաստված սննդամթերք։
Հիմնականում օգտագործվում է հացի վրա քսված վիճակում` առանձին կամ ջեմի, շոկոլադի, բանջարեղենների կամ պանրի հետ համատեղ։ Ունի տարբեր տեսակներ, որոնք միմյանցից տարբերվում են գետնանուշի աղալու քանակից. որքան գետնանուշը շատ է մանրացված, կարագն այնքան միատարր է ստացվում, իսկ քիչ մանրացնելու դեպքում գետնանուշի կարագն ավելի խրթխրթան է ստացվում։
Լայն սպառում ունի Հյուսիսային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և ասիական որոշ երկրներում, մասնավորապես՝ Ֆիլիպիններում և Ինդոնեզիայում։
Գետնանուշի կարագի առաջատար արտահանող երկիր է հանդիսանում Միացյալ Նահանգները[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԱՄՆ բոված ընկույզի և գետնանուշի կարագի արտահանումները (NAICS 311911) ողջ աշխարհում» ԱՄՆ մարդահամարի բյուրո, ապրիլ, 2005
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնանուշի կարագ» հոդվածին։ |
| ||||||