Jump to content

Գեորգ ֆոն Արութին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Գեորգ Յոզեֆ Կառլ Մարիա Ֆրեյերր ֆոն Արութին
գերմ.՝ Johann Georg Josef Karl Maria Freiherr von Aretin
Գեորգ ֆոն Արութինի դիմանկարը
Դրոշ
Դրոշ
Բարոն
մարտի 29, 1771 - հունվարի 30, 1845
Բավարիայի շրջանի ղեկավար
1793 - 1796
պետական գանձապետարանի խորհրդական
1809
Տիրոլի ուղերձների ցամաքային և ջրային ուղիների տեսուչ
1806 - 1809
գլխավոր հանձնակատար
 
Մասնագիտություն՝ տնտեսագետ և իրավաբան
Ազգություն Հայ
Ծննդյան օր մարտի 29, 1771
Ծննդավայր Ինգոլշտադտ, Բավարիա
Վախճանի օր հունվարի 30, 1845
Վախճանի վայր Հայդենբուրգ դղյակ, Ստորին Բավարիա
Դինաստիա Արութիններ
Քաղաքացիություն  Բավարիայի թագավորություն
Հայր Կառլ Ալբերտ ֆոն Արութին
Մայր Մարիա Աննա Ռոսինա
Զավակներ Sophie Henriette Katharina Bartholomäa?[1]

Հովհաննես Գեորգ Յոզեֆ Կառլ Մարիա Ֆրեյերր ֆոն Արութին (գերմ.՝ Johann Georg Josef Karl Maria Freiherr von Aretin, մարտի 29, 1771, Ինգոլշտադտ, Բավարիահունվարի 30 (փետրվարի 22[2]), 1845, Հոհենբուրգ, Ամբերգի շրջան, Վերին Պֆալց, Բավարիա), հայազգի բարոն Բավարիայում, քաղաքական գործիչ, իրավաբան, տնտեսագետ։ Արութինների բարոնական, ազնվական տոհմից, Կառլ Ալբերտ ֆոն Արութինի և Մարիա Աննա Ռոսինայի որդին, Ադամ ֆոն Արութինի և Քրիստափոր ֆոն Արութինի եղբայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգ ֆոն Արութինը Ադամ ֆոն Արութինի և Քրիստափոր ֆոն Արութինի եղբայրն է։ Ծնվել է 1771 թվականի մարտի 29-ին Ինգոլշտադտ քաղաքում։ 1793 թվականին եղել է Բավարիայի շրջանի ղեկավարը և Դանուբի ջրատարածքների ջրահեռացման համար ծավալուն աշխատանքներ է տարել։ 1796 թվականին եղել է պետական գանձապետարանի խորհրդական, իսկ 1806 թվականին Տիրոլի ուղերձների ցամաքային և ջրային ուղիների տեսուչ։ Տիրոլի ապստամբության ժամանակ, 1809 թվականին, որպես գլխավոր հանձնակատար, նա գերի վերցվել ավստրիացիների կողմից ու տեղափոխվել է Հունգարիա։ Ազատվելով գերությունից, 1810 թվականին Բավարիայի թագավոր` Մաքսիմիլիան Ա-ից ստացել է կալվածք և մեծ կենսաթոշակ, որից հետո նա իրեն նվիրել է միայն գիտությանը, արվեստին և գյուղատնտեսությանը։

Նրա ստեղծագործություններից ուշադրության են արժանի. «Versuch eines Defensionssystems von Bayern» (Ռեգենսբերգ, 1820) և «Zeitbedürfnisse mit besonderer Rücksicht auf Bayern» (Զալցբուրգ և Ռեգենսբուրգ, 1818-19)։

Մահացել է 1844 թվականի փետրվարի 22-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]