Ադամ ֆոն Արութինը ծնվել է 1769 թվականի օգոստոսի 24-ին Ինգոլշտադտ քաղաքում: Զբաղեցրել է Բավարիայի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական բաժնի պետի պաշտոնը, Կոմս Մոնժելայի ղեկավարության ներքո: 1817 թվականին Մայնի Ֆրանկֆուրտի սեյմում եղել է Բավարիայի պատվիրակը դաշնակից երկրների մեջ, որտեղ նա հաստատակամորեն պաշտպանելով նոր բավարիական հաստատությունները, ձեռք է բերել համընդհանուր հարգանք իր ազնվության համար: Շտեյնի հետ եղել է «Հինգերմանական պատմության ուսումնասիրման ընկերության» հիմնադիրը: Նրան էր պատկանում էստամպների հսկայական հավաքածու և բազմաթիվ նկարներ, որոնք նրա մահից հետո վաճառվեցին աճուրդով: Ադամ ֆոն Արութինը մահացել է 1822 թվականի օգոստոսի 16-ին: