Գեորգ Լյուդվիգ ֆոն Մաուրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգ Լյուդվիգ ֆոն Մաուրեր
գերմ.՝ Georg Ludwig von Maurer
Georg Ludwig von Maurer.jpg
Ծնվել էնոյեմբերի 2, 1790(1790-11-02)[1][2]
ԾննդավայրԷրպոլցհայմ, Freinsheim, Bad Dürkheim, Ռայնլանդ Պֆալց
Մահացել էմայիսի 9, 1872(1872-05-09)[1][2] (81 տարեկանում)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանական կայսրություն[3]
ՔաղաքացիությունԲավարիայի թագավորություն
Flag of Greece.svg Հունաստան
Flag of the German Empire.svg Գերմանական կայսրություն
ԿրթությունՀայդելբերգի համալսարան
Մասնագիտությունիրավունքի պատմաբան, պատմաբան, քաղաքական գործիչ, համալսարանի պրոֆեսոր, դիվանագետ և իրավաբան
ԱշխատավայրԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Զբաղեցրած պաշտոններforeign minister
Պարգևներ և
մրցանակներ
Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան և Պատվավոր դոկտոր[4]
ԱնդամությունԲավարիական գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներKonrad von Maurer
Georg Ludwig von Maurer Վիքիպահեստում

Գեորգ Լյուդվիգ ֆոն Մաուրեր (նոյեմբերի 2, 1790(1790-11-02)[1][2], Էրպոլցհայմ, Freinsheim, Bad Dürkheim, Ռայնլանդ Պֆալց - մայիսի 9, 1872(1872-05-09)[1][2], Մյունխեն, Գերմանական կայսրություն[3]), գերմանացի պատմաբան, համայնքային տեսության հիմնադիր։ Իրավագիտության պրոֆեսոր Մյունխենի համալսարանում (1826 թվականից)։

1832-1834 թվականներին հունական թագավոր Օթոն Բավարացու խնամակալներից էր։ 1847 թվականին բավարական կառավարության ղեկավարն էր (արտաքին գործերի և արդարադատության նախարար)։ Քաղաքական համակրանքը սահմանադրական միապետության կողմն էր, որը ըստ Մաուրերի պետք է հիմնվեր գերմանացիներին հարազատ համայնքային սկզբունքների վրա։ Մաուրերը գերմանական ժողովրդի պատմության ելակետը համարել է սոցիալական այն կարգը, երբ տիրապետել են հողի կոլեկտիվ սեփականությունն ու նրա համատեղ մշակումը, չի եղել պետություն, իսկ հասարակական գործերը տնօրինել են մարկային (համայնքային) կազմակերպությունները՝ հիմնվելով բոլոր ազատ մարդկանց հավասարության և իրավահավասարության վրա։ Մարքսիզմի հիմնադիրները բարձր են գնահատել Մաուրերի գիտական ծառայությունը, նշելով, սակայն, նրա մեթոդի որոշ թերություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 364 CC-BY-SA-icon-80x15.png