Գեորգի Վուլֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Վուլֆ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10 (22), 1863
ԾննդավայրՆեժին, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 25, 1925(1925-12-25)[1] (62 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Խորհրդային Ռուսաստան
ԿրթությունWarsaw 5th Gymnasium?, Վարշավայի համալսարան և Վարշավայի կայսերական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբնական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբյուրեղագիր և ֆիզիկոս
ԱշխատավայրԿազանի Դաշնային համալսարան, Վարշավայի կայսերական համալսարան, Կազանի կայսերական համալսարան, Մոսկվայի կայսերական համալսարան, Մոսկվայի Ա. Շանյավսկու անվան քաղաքային ժողովրդական համալսարան, Մոսկվայի բարձրագույն կանանց դասընթացներ և Մոսկվայի պետական համալսարան
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Գեորգի Վուլֆը իր ձիու հետ

Գեորգի (Տուրի) Վիկտորովիչ Վուլֆ (հունիսի 10 (22), 1863, Նեժին, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 25, 1925(1925-12-25)[1], Մոսկվա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային բյուրեղագետ։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1921 թվական)։ 1885 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանը։ Կազանի (1897 թվական), Վարշավայի (1899 թվական) և Մոսկվայի (1918 թվական) համալսարանների պրոֆեսոր։ 1911 թվականին առաջադեմ պրոֆեսորների հետ թողել է Մոսկվայի համալսարանը՝ ի նշան բողոքի լուսավորության մինիստրության ռեակցիոն քաղաքականության, և տեղափոխվել Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանը։ 1917 թվականին վերադարձել է Մոսկվայի համալսարան։ Վուլֆը ստեղծել է բյուրեղների չափերի արդյունքների մշակման մատչելի գրաֆիկական մեթոդ, որը կոչվել է իր անունով։ Մշակել է բյուրեղների համաչափության բոլոր խմբերի դուրս բերման նոր եղանակ։ Վուլֆի մի շարք աշխատություններ վերաբերում են բյուրեղների աճին, հեղուկ բյուրեղների և բյուրեղաօպտիկայի ուսումնասիրությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 534

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Вульф Георгий Викторович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.