Գեորգի Գոլց
Գեորգի Գոլց | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22 (մարտի 6), 1893 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] կամ Q97659387?, Ռուսաստան |
Մահացել է | մայիսի 27, 1946[1][2] (53 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Ոճ(եր) | Կոնստրուկտիվիզմ և Postconstructivism? |
Կրթություն | Մեդվեդկովների գիմնազիա |
Աշխատավայր | Յակուբ Կոլասի անվան ազգային ակադեմիական դրամատիկական թատրոն |
Պարգևներ | |
Georgy Goltz Վիքիպահեստում |
Գեորգի Պավլովիչ Գոլց (ռուս.՝ Георгий Павлович Гольц, փետրվարի 22 (մարտի 6), 1893, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] և Q97659387?, Ռուսաստան - մայիսի 27, 1946[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ճարտարապետ և թատերական նկարիչ։ Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1941): ԽՍՀՄ Ճարտարապետության ակադեմիայի իսկական անդամ (1939):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Գոլցը[3] ծնվել է 1893 թվականի փետրվարի 22-ին (մարտի 6-ին), Մոսկվայում, Բոլշևսկի մանուֆակտուրայի մեխանիկի ընտանիքում։ Ավարտել է Մեդվեդկովների անվան մոսկովյան 9-րդ գիմնազիան, գեղանկարչության դասեր է ստացել Պյոտր Կելինի մոտ։ 1913 թվականին ընդունվել է Մոսկվայի գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը, բայց 1914 թվականին փոխադրվել է ճարտարապետական բաժին։ 1919-1922 թվականներին սովորել է Մոսկովյան բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցում (ընդմիջումներով, 1920-1921 թվականներին ծառայել է Կարմիր բանակում)։ Ավարտելուց հետո պաշտպանել է դիպլոմային աշխատանք «Այգի-քաղաք Օստանկինոյում» թեմայով և շուտով ուղևորվել է Իտալիա (1924): Եղել է Մոսկովյան Ճարտարապետական ընկերության (ՄՃԸ) անդամ (1926): 1934 թվականից դասավանդել է ԽՍՀՄ Ճարտարապետների ակադեմիայի նախագծային ինստիտուտի ասպիրանտուրայում և եղել է ամբիոնի վարիչ։ 1935 թվականից ղեկավարել է Մոսխորհրդի արվեստանոցը։ Որպես թատերական նկարիչ` ձևավորել է Մոսկովյան մանկական թատրոնի և Բելոռուսիայի թատրոնների ներկայացումները։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Պավլովիչ Գոլցը մահացել է 1946 թվականի մայիսի 27-ին։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը (տեղամաս № 2)[4]:
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քույր՝ Եկատերինա Պավլովնա Գոլց (1892-1944) բժիշկ-ֆիզիոլոգ։ 1939 թվականի ապրիլի 23-ին ձերբակալվել է «հակահեղափոխական քարոզչության և հակախորհրդային կապերի» համար` ճամբարում դատապարտվելով ութ տարվա ազատազրկման։ Մահացել է ճամբարի ճանապարհին։ Արդարացվել է 1990 թվականի փետրվարի 6-ին։
- Կին՝ Գալինա Նիկոլաևնա Գոլց (Շչեգլովա)։ Մինչև աղջկա ծնվելը Ի. Ս. Չերնեցկու դպրոց-ստուդիայում եղել է պարուհի։
- Աղջիկ՝ Նիկա Գեորգիևնա Գոլց (1925-2012) նկարչուհի, մանկական գրքեր ձևավորող։
Թատերական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկովյան մանկական թատրոն
- 1924 - «Գյուտ» Ելիզավետա Տարախովսկայա
- 1925 - «Ռոբին Հուդ» Սերգեյ Զայաիցկի
- 1927 - «Փոքրիկ նեգրը և կապիկը» Նատալյա Սաց և Սերգեյ Ռոզանով
- 1929 - «Աուլ Գիջե» Նիլկոլայ Շեստակով
Եվգենի Վախթանգովի անվան թատրոն
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1941)՝ Մոսկվայի Բոլշայա Կալուժսկայա փողոցում բնակելի շենքի ճարտարապետական նախագծերի համար (1940)
Նախագծեր և կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկվա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սովնարկոմի ավտոկայանատեղի Կարետնի Ռյադում (1920-ական թվականների վերջ)
- Իվանտեևկայի մանվածքային ֆաբրիկա (1929, համահեղինակներ` Պարուսնիկով Մ. Պ., Սոբոլև Ի. Ն.)
- Պրոլետարսկի շրջանի մշակույթի պալատ (1930, համահեղինակներ` Պարուսնիկով Մ. Պ., Սոբոլև Ի. Ն., մրցույթ)
- Տրամանկար Գորկու անվան մշակույթի և հանգստի կենտրոնական զբոսայգում (1932, համահեղինակներ` Պարուսնիկով Մ. Պ., Սոբոլև Ի. Ն.)
- Խորհուրդների պալատ (1932, համահեղինակներ` Պարուսնիկով Մ. Պ., Սոբոլև Ի. Ն., համամիութենական մրցույթ)
- Նկարիչների քաղաք (1932-1937)
- ՀամԿԽ-ի թատրոն (1933)
- Մեյերհոլդի թատրոն (1933, համահեղինակներ` Պարուսնիկով Մ. Պ., Սոբոլև Ի. Ն. )
- Մետրոպոլիտենի կայարան «Մյասնիցկյան դարպասներ» (1934; մրցույթ)
- Ստանիսլավսկու անվան օպերային թատրոն (1934, վերակառուցում)
- Բնակելի շենք Ռաուշյան առափնյա փողոցում (1936)
- Մեծ Ուստինյան կամուրջ (1936-1938, ինժեներ` Վախուրկին Վ. Մ.)
- Բնակելի շենք Մոժայսկի մայրուղում (1937)
- Ջրարգելակ Յաուզայի վրա (1937-1939)
- Մոսկվայի և Մոսկվայի մարզի տաղավար ԺՏՆՑ-ում (1937; մրցույթ)
- ՍՆԿ-ի երկրորդ տունը Զարյյադյեում (1940, մրցույթ)
- Բնակելի տուն Մեծ Կալուժյան փողոցում, տուն 22 (1939-1940)
- Մոսկվայի պաշտպանների հուշարձան Ալեքսանդրովյան այգում 1942-1943)
- Մետրոյի կայարան «Յալուժսկայա» 4-րդ հերթ (1945, մրցույթ)
- Ծովակալություն, ԽՍՀՄ Ռազմածովային նավատորմի նախարարություն (1945, մրցույթ)
- Մոսխորհրդի թատրոնի և Պուշկինյան հրապարակի հատակագիծ (1945)
Այլ քաղաքներ։ Նախագծեր և կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պետբանկ Նովոսիբիրսկում (1925, համահեղինակ` Շվիդկովսկի Ա. Վ.)
- Բելոռուսական պետական համալսարան, Մինսկում (1926, համահեղինակներ` Բուրով Ա. Կ., Պարուսնիկով Մ. Պ.)
- Պետբանկ Իվանովում (1927, համահեղինակներ` Պարուսնիկով Մ. Պ., Սոբոլև Ի. Ն.)
- Պետբանկ Մինսկում (1927, համահեղինակ` Պարուսնիկով Մ. Պ.)
- Թղթի ֆաբրիկա Բալախինում (1927, համահեղինակ` Շվիդկովսկի Ա. Վ.)
- Բանկ Յարոսլավլում (1928, համահեղինակ` Կնյազև)
- Կիև ՊՇԷԿ (1929, համահեղինակ` Պարուսնիկով Մ. Պ.)
- Մեքենաշինական գործարան Յարոսլավլում (1929)
- Ավտոշինի Սոցքաղաք Գորկիում (1929-1930, համահեղինակներ` Պարուսնիկով Մ. Պ., Սոբոլև Ի. Ն.)
- Հանգստյան տուն Նալչիկում (1933)
- Հյուրանոց Յարոսլավլում (1934)
- Ակումբ Կրոնշտադում (1934)
- Կահույքի տեխնիկում Գորկու մարզի Սեմյոնով քաղաքում (1936, համահեղինակ` Ստեպանովա Ա. Ֆ.)
- Կենտրոնական հյուրանոց Կիևում (1938, մրցույթ)
- Համայնապատկեր «Պերեկոպի գրոհը» (1940)
- Հյուսիսային Կովկասի պաշտպանների հուշարձան (1942-1943)
- Ստալինգրադի պաշտպանների հուշարձան (1942-1943)
- Լենինգրադի պաշտպանների հուշարձան (1942-1943)
- Թատրոն Չիմքենդում (1943, վերակառուցում)
- Ստալինգրադ- քաղաքի կենտրոնի նախագծում (1943, մրցույթ)
- Կրեշչատիկը Կիևում (1944, մրցույթ)
- Սմոլենսկ - քաղաքի կենտրոնի վերակառուցման նախագծում (1944-1946)
- Վլադիմիրի մարզխորհրդի և քաղխորհրդի շենք (1945-1946)
- Միությունների տուն Ստալինգրադում (1946, մրցույթ)
Գ. Գոլցի հոդվածները տպագիր մամուլում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Дипломные работы Всероссийской академии художеств». Архитектурная газета. Приложение к № 7. 1937 г.
- «Мосты через Яузу». Архитектура СССР. 1938 г. № 3. Стр. 49-65. Совместно с Рабиновичем И.
- «Академия лёгкой промышленности им. Кирова». Архитектурная газета. Приложение к № 10. 17 февраля 1939 г.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Гольц Георгий Павлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Structurae — Ratingen: 1998.
- ↑ «Фото». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Гольц Георгий Павлович. 1893-1946 Архитектор В. Репин. Гранит». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Архитектурная газета. Приложение к № 24. 28 апреля 1937 г. «Павильон Москвы и Московской области на Всесоюзной сельскохозяйственной выставке». Хигер Р. Я.
- Архитектура СССР. 1940 г. № 11. Стр. 4-19. «Конкурс на проект второго дома СНК СССР». Изаксон А.
- Быков В. Е. Георгий Гольц. - М., Стройиздат, 1978. 160 с. (Серия: Мастера архитектуры).
- Архитектура советского театра. Москва: «Стройздат». 1986 г. Стр. 160-165.
- Зодчие Москвы. XX век. Москва: «Московский рабочий». 1988 г. Стр. 223-230.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Գոլց» հոդվածին։ |
|