Նիկա Գոլց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկա Գոլց
Ծնվել էմարտի 10, 1925(1925-03-10)
ԾննդավայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 9, 2012(2012-11-09) (87 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
ՊարգևներՌԴ վաստակավոր նկարիչ

Նիկա Գերգիևնա Գոլց (ռուս.՝ Ни́ка Гео́ргиевна Гольц, մարտի 10, 1925(1925-03-10), Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 9, 2012(2012-11-09), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս նկարիչ: Հայտնի է որպես գրքեր պատկերազարդող: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ:

Ճարտարապետության ակադեմիկոս, թատերական նկարիչ և գրաֆիկ Գեորգի Գոլցի դուստրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկա Գոլցը ծնվել է 1925 թվականին, Մոսկվայում: 1939-1942 թվականներին սովորել է Մոսկվայի միջնակարգ գեղարվեստական դպրոցում, 1943-1950 թվականներին՝ Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտի մոնումենտալ արվեստի բաժնում (Ն. Մ. Չերնիշևի արվեստանոց): Սկզբում զբաղվել է որմնանկարչությամբ, սակայն Չերնիշևի արվեստանոցը փակվել է (1949 թվականին մի շարք այլ «ֆորմալիստների» հետ միասին հեռացվել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտից), և այդ ժանրում Նիկա Գոլցը կարողացել է իրեն դրսևորել հետագայում. նա հեղինակել է Մոսկվայի Ն. Ի. Սացի անվան պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնի որմնանկարները, այդ թվում՝ հոր՝ Գեորգի Գոլցի նախագծերով երկու պաննոներ:

1953 թվականից աշխատել է գրքային և հաստոցային գրաֆիկայի բնագավառում: Նիկա Գոլցի նկարազարդ գրքերը հրատարակվել են «Детская литература», «Советский художник», «Советская Россия», «Русская книга», «Правда», «Художественная литература», «ЭКСМО-Пресс» հրատարակչական տների կողմից: Հայտնի է հեքիաթների և ֆանտաստիկ աշխատանքների ձևավորմամբ (ժողովրդական բանահյուսություն, Էռնստ Հոֆմանի, Նիկոլայ Գոգոլի, Շառլ Պերոյի, Հանս Քրիստիան Անդերսենի, Վլադիմիր Օդոևսկու, Անտոնի Պոգորլսկու ստեղծագործություններ և այլն): Գոլցի այս ստեղծագործություններն արժանացել և արժանանում են քննադատների բարձր գնահատականին (ոմանք նույնիսկ Գոլցին անվանում են «հեքիաթների աշխարհի լավագույն պատկերազարդող»[1]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2012 թվականին, Մոսկվայում: Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը[2]:

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադա, Հնդկաստան, Դանիա (1964), Հարավսլավիա (1968), Բոլոնիայի բիենալե (Իտալիա, 1971), Իտալիայի բիենալե (1973), «Գիրք-75», Գրիմ եղբայրների ստեղծագործությունների պատկերազարդման ցուցահանդես Բեռլիում (1985), Դանիա (Օրհուս, 1990, Վայլե, 1993) դանիացի նկարիչների հետ միասին:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Московская энциклопедия. Том 1: Лица Москвы. Книга 6: А–Я. Дополнения. — М.: ОАО «Московские учебники», 2014.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]