Գեներալ Գոլուբովի ամառանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեներալ Գոլուբովի ամառանոց
Տեսակտեսարժան վայր և շենք
ԵրկիրՂրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
Հիմնադրված է1827
Ժառանգության կարգավիճակՈւկրաինայի անշարժ հուշարձանների պետական գրանցամատյան և Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Գեներալ Գոլուբովի ամառանոց («Գոլուբկա» ամառանոց) (ռուս.՝ Дача генерала Голубова, Дача «Голубка»), առանձնատուն, որը գտնվում է Ղրիմի Ալուշտա քաղաքի կենտրոնում, Լենինի փողոց, 20 հասցեում (հեղափոխությունից առաջ՝ Կուտուզովի փողոց)։ Շենքը 1827 թվականին կառուցվել է ապահովագրական ընկերության կողմից, խեցեքարից և դիորիտից։ 19-րդ դարի վերջին այն ձեռք է բերել և վերափոխել ամառանոցի պահեստի գեներալ Գոլուբովը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականի հոկտեմբերի 10-ին «Գոլուբկա» ամառանոցում տեղի է ունեցել թագաժառանգ Նիկոլայ Ալեքսանդրովիչի և նրա հարսնացու Ալիքս Հեսսեն-Դարմշդադտցու (ուղղափառությունում՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնա) հանդիպումը[2]։

Այդ օրը Նիկոլայը գրել է իր օրագրում.

Արթնացա մի հրաշալի տաք օր... 9½-ին Սերգեյի[3] հետ մեկնեցի Ալուշտա, ուր ժամանեցինք ցերեկվա ժամը մեկին։ Տասը րոպե անց Սիմֆերոպոլից ժամանեցին իմ սիրելի Ալիքսը և Էլլան[4]։ Նստեցինք նախաճաշելու պահեստի գեներալ Գոլուբովի տանը։ Նախաճաշից հետո կառք նստեցի Ալիքսի հետ, միասին գնացինք Լիվադիա։ Աստվա՜ծ իմ։ Ի՜նչ ուրախություն է նրան հանդիպելու հայրենիքում և նրան մոտ լինելը. հոգսերի և վշտի կեսը կարծես ընկավ ուսերիցս։

1998 թվականին Ղրիմի ազնվականների ժողովի նախաձեռնությամբ այս միջոցառման պատվին «Գոլուբկա» ամառանոցի պատին փակցվեց հուշատախտակ[2]։

Շինության ճակատին, մուտքի ձախ կողմում, կա ևս մի հուշատախտակ՝ ի հիշատակ Ղրիմի առաջին խորհրդային կառավարության անդամների։ 1918 թվականի ապրիլի 20-ին թաթարական բուրժուական ազգայնականների և ռուս սպիտակգվարդիականների ապստամբության ժամանակ շենքի նկուղում փակվել էին հետագայում գնդակահարված Ալուշտայի հեղափոխական կոմիտեի անդամները[2]։

Շենքի պատին փակցված էր ևս մեկ հուշատախտակ, որը վկայում էր 1945 թվականի փետրվարին այս տանը Իոսիֆ Ստալինի կարճատև կանգառի մասին։ Բանն այն է, որ տունը Սիմֆերոպոլ-Յալթա մայրուղու կողքին էր, իսկ առանձնատունը պետք է ընդուներ 1945 թվականի Ղրիմի կոնֆերանսի մասնակից պետությունների ղեկավարներին։ Ստալինը կանգ է առել այն սենյակում, որտեղ այժմ ընթերցասրահ է։ Ստալինի պաշտամունքը բացահայտած համագումարից հետո հուշատախտակը հեռացվեց ճակատից, սակայն Յալթայի կոնֆերանսի 50-ամյակի կապակցությամբ այն վերադարձավ իր տեղը[2]։

Այժմ «Գոլուբկա» ամառանոցի շենքում տեղակայված է Սերգեյ Սերգեև-Ցենսկու անվան կենտրոնական քաղաքային գրադարանը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Дача «Голубка»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
  3. Նկատի ունի Մոսկվայի նահանգապետ, Նիկոլայ II-ի հորեղբայր, մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչին
  4. Սերգեյ Ալեքսանդրովիչի կինը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնայի հարազատ քույրը՝ մեծ իշխանուհի Ելիզավետա Ֆեոդորովնան

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алушта (под редакцией В. Г. Ены, В. Г. Рудницкой, И. Б. Тесленко), К: Стилос, 2002, с. 157—159
  • Алушта. Карта-путеводитель. Симферополь, Научно-производительный центр «Союзкарта», 2012