Գենադի Հայրապետի Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գենադի Աղաջանյան (այլ կիրառումներ)
Գենադի Հայրապետի Աղաջանյան
14 ապրիլի, 1954 - 8 մարտի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Բիյսկի, Ալթայի երկրամաս
Մահվան վայրԼՂՀ Աղդամի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներArzhakh-Ariutyan-hamar-medal.png

Գենադի Աղաջանյան (14 ապրիլի, 1954, Բիյսկի, Ալթայի երկրամաս - 8 մարտի, 1992, Աղդամի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենադի Աղաջանյանը ծնվել է 1954 թ. ապրիլի 14-ին, Ալթայի երկրամասի Բիյսկի խորհտնտեսությունում։ 1956 թ. տեղափոխվել է հայրենի Ղլիժբաղ։ Ավարտել է Ասկերանի միջնակարգ դպրոցը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Չեխոսլովակիայում։ Զորացրվելուց հետո աշխատել է Ասկերանի գարեջրի գործարանում, ապա՝ մարզային հոգենյարդային դիսպանսերում, որպես սանիտար։ Ազգային-ազատագրական պայքարի տարիներին հերթապահել է Փառուխ-Խրամորթ-Ասկերան-Նախիջևանիկ-Փրջամալ-Արանզամին-Սառնաղբյուր գծի երկայնքով, մասնակցել է Խոջալուի, Լաչին-Ղույի պաշտպանությանը։ Զոհվել է 1992 թ. մարտի 8-ին Աղդամի շրջանից զինված հրոսակախմբերի հերթական հարձակումը ետ մղելիս։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ասկերանի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]