Գելի Կորժև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գելի Կորժև
Гелий Михайлович Коржев
ինքնանկար
Ծնվել էհուլիսի 7, 1925(1925-07-07)[1][2]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էօգոստոսի 27, 2012(2012-08-27)[3][2] (87 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱշակերտներQ112620207? և Q120997798?
Պարգևներ
Բարեկամության շքանշան, Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ,
, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ և ԽՍՀՄ պետական մրցանակ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Կայքkorzhev.com
 Gely Korzhev Վիքիպահեստում

Գելի Կորժև (ռուս.՝ Ге́лий Миха́йлович Ко́ржев , հուլիսի 7, 1925(1925-07-07)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - օգոստոսի 27, 2012(2012-08-27)[3][2], Մոսկվա, Ռուսաստան), ռուս և խորհրդային նկարիչ, դասախոս, պրոֆեսոր, նկարչության մեջ «խիստ ոճի» ներկայացուցիչ։ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) նկարիչների միության առաջին քարտուղար (1968-1975)։

ԽՍՀՄ Գեղարվեստական ակադեմիայի թղթակից անդամ (1962), ակադեմիկոս (1970) ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1987), Ռեպինի անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1966)[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գելի Կորժևը ծնվել է հուլիսի 7-ին Մոսկվայի Պյատնիցկայա փողոցի տուն 43 հասցեում։

Հայրը՝ Միխայիլ Պետրովիչ Կորժևը (1897-1986), ծնվել է Կալուգայում։ Մասնագիտությամբ սովետական ավանգարդի ճարտարապետ էր։ Եղել է սովետական լանդշաֆտային ճարտարապետության հիմնադիրներից մեկը։ Մոսկվայում առկա գրեթե բոլոր բուլվարները և զբոսայգիները ստեղծվել են Միխայիլ Կորժևի մասնակցությամբ կամ անմիջական ղեկավարության ներքո։ Միխայիլ Կորժևը ԽՍՀՄ առաջին «կանաչ ճարտարապետներից» էր։ Մասնագիտական շրջանակներում նրան անվանում էին «Դոն Կիխոտ լանդշաֆտային»։

Մայրը ՝ Սերաֆիմա Միխայլովնա Կորժևա (1896-1986), ծնվել է Մոսկվայում, եղել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի տեղական գիմնազիայում։ Ունեցել է երեք երեխա։

Կրտսեր քույրը՝ Վետա Միխայովնա Կորժևա (1931-2002), ավարտել էր Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ստացել էր կարմիր դիպլոմ, աշխատում էր շինարարության ոլորտում։

Մյուս քույրը ՝ Էլդինա Միխայլովնա Կորժևա (1932–2011), ավարտել էլ Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, նույնպես կարմիր դիպլոմով, աշխատում էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սոցիոլոգիայի ինստիտուտում։

Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին ընդունվում է Մոսկվայի գեղարվեստական միջնակարգ դպրոցի երրորդ դասարան։ Պատերազմական տարիների դպրոցը տեղափոխվում է Բաշկորտոստանի Վոկրեսենսկոյե ավան։ Բնության գրկում ուսուցման այդ տարիները մեծ ազդեցություն են թողնում նրա ապագա ստեղծագործական և ոճային նախընտրությունների վրա։

1944 թվականին ավարտում է դպրոցը և նույն տարում ընդունվում է Սուրիկովի անվան գեղարվեստական ինստիտուտ՝ գեղանկարչության բաժին։

1945 թվականին իր մյուս համակուրսեցիների հետ աշխատում է Պուշկինի թանգարանում, որտեղ նա տեսակավորում էր Դրեզդենի պատկերասրահից տեղափոխված նմուշները։

1950 թվականին ավարտում է ինստիտուտը։ Դիպլոմային աշխատանքը կոչվում էր «Երիտասարդ ճարտարապետներ»։ Այն արժանանում է «լավ» գնահատականի։

Գելի Կորժևի շիրիմի հուշարձանը

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1951-1958 թվականներին աշխատում է Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա֊արդյունաբերական ուսումնարանում, որպես ավագ դասախոս։

1954 թվականի մարտի 24-ից 25֊ը, ԽՍՀՄ նկարիչների միության ցուցադահլիճում, ներկայացվել է Կորժևի «Պատերազմի օրերին»(ռուս.՝ «В дни войны») կոչվող առաջին ավարտված կտավը։

1956 թվականի փետրվարի 15-ից մինչև մարտի 15֊ը, Մոսկվայի և Մոսկովյան շրջանի երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի շրջանակներում, ներկայացվել են Կորժևի «Գնացել են» (ռուս.՝ «Уехали»), «Վերադարձել է շինարարությունից» (ռուս.՝ «­Приехал со стройки») և «Աշունը» (ռուս.՝ «Осень») կտավները։ Այդ նույն ընթացքում Կորժևը սկսում է աշխատել իր «Առավոտը» (ռուս.՝ ««Утро»») և «Մաշինիստուհին» (ռուս.՝ «Машинистка») կտավների վրա, որոնք հանդիսատեսին ներկայացվում են մի տարի անց։

1958 թվականի հունիսի 19֊ից հուլիսի 28 ցուցադրվում են Կորժևի «Ինտերնացիոնալ» (ռուս.՝ ««Интернационал»), իսկ 1959 թվականին նրա «Սիրահարները» (ռուս.՝ «Влюбленные») կտավները։

1960 թվականին Կորժևն ավարտում է իր «Կոմունիստները» (ռուս.՝ «Коммунисты») եռապատկերը, իսկ 1961 թվականին "Նկարիչը"(ռուս.՝ «Художник») կտավը, որոնք ցուցադրվում են Համախորհրդային գեղարվեստական ցուցահանդեսում։

1962-1964 թվականների ընթացքում ավարտում է իր «Փողոցային երգահանը» (ռուս.՝ «Уличный певец»),«Մայրը» (ռուս.՝ «Мать») և «Պատերազմի հետքերը» (ռուս.՝ «Следы войны») կտավներից կազմված «Պատերազմի կրակից խանձվածները» (ռուս.՝ «Опаленные огнем войны») եռապատկերը, որը հետագայում բազմակի անգամներ ներկայացվելու է Ռուսաստանի, ԽՍՀՄ և միջազգային տարբեր ցուցահանդեսներում։

1976 թվականին սկսում է իր Տյուրլիկի (ռուս.՝ «Тюрлики») հայնտի շարքի մշակումը։

Մինչև իր կյանքի վերջ Կորժևը երբեք չի դադարում նկարել։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի օգոստոսի 13-ին ամուսնանում է Կ. Վ. Բախտեևայի հետ։ 1953 թվականի մայիսի 23֊ին ծնվում է նրանց դուստր՝ Իրինան, իսկ 1964 թվականի օգոստոսի 26֊ին լույս աշխարհ է գալիս նրանց երկրորդ դուստրը՝ Անաստասիան։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսի 27-ին Կորժևը մահանում է։ Նրա մարմինը հուղակավորվել է Մոսկվայի Ալեկսեևսկոյե գերեզմանոցում։ Կորժևն ինքն է նախագծել իր շիրիմին տեղադրված հուշարձանը, այն կառուցել է Կորժևի թոռը՝ Իվանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]