Գեդեոն Ավագյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեդեոն Ավագյանց
Ծնվել էապրիլի 12, 1919(1919-04-12)
ԾննդավայրՍամարղանդ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհուլիսի 9, 1984(1984-07-09) (65 տարեկանում)
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս

Գեդեոն Մովսեսի Ավագյանց (1919, ապրիլի 12, Սամարղանդ- 1984, հուլիսի 9), հայ խորհրդային ֆիզիկոս։ ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ (1965)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեդեոն Ավագյանցը ծնվել է ապրիլի 12-ին, Սամարղանդում։ 1942 թվականին ավարտել է Տաշքենդի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1956-1965 թթ. ղեկավարել է Տաշքենդի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնը։ 1965 թվականից եղել է ՀԽՍՀ ԳԱ ռադիո ֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի էլեկտրոնիկայի բաժանմունքի վարիչը[1]։

Գիտական աշխատանքները վերաբերում են կիսահաղորդիչների ֆիզիկային։ Ավագյանցը ընդհանրացրել է կիսահաղորդիչների տեսությունը հոսանքակիր մասնիկների և ցանցի անհավասար ջերմաստիճանների դեպքում, զարգացրել կիսահաղորդիչներում ջերմության և էլեկտրականության տեղափոխության տեսությունը ուժեղ դաշտերի և հոսանքների առկայությամբ, դիտարկել անհավասարակշռված պայմաններում տեղափոխման երևույթը կիսահաղորդիչների մակերևույթին մոտ շերտերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 601 CC-BY-SA-icon-80x15.png