Jump to content

Գարուշ Հարյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարուշ Հարյանց
Ծնվել էմայիսի 7, 1947(1947-05-07) (77 տարեկան)
ԾննդավայրՀացիկ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, թատերական ռեժիսոր, դրամատուրգ և ծաղրանկարիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1977)
ԱշխատավայրԳյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Սոյուզպեչատ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Գարուշ Հարյանց Վիքիդարանում

Գարուշ Ավետիքի Հարյանց (մայիսի 7, 1947(1947-05-07), Հացիկ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, բեմադրիչ, դրամատուրգ, ծաղրանկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1947 թվականի մայիսի 7-ին, Ախուրյանի շրջանի (Շիրակի մարզ) Հացիկ գյուղում։ 1977 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։ Նույն թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին՝ «Վարդավառ» գիրքը, 1980 թվականին՝ երկրորդ «Հրդեհի ծաղիկներ»-ը, որը 1992 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության Հովհաննես Շիրազի անվան առաջին մրցանակին, 1984 թվականին՝ երրորդ «Հայրական ժամանակ»-ը, 1986 թվականին՝ «Եվան ու Աստղինեն» մանկականը։

Աշխատել է Լենինականի Մռավյանի անվան պետական դրամատիկ և տիկնիկային թատրոններում, ուր բեմադրվել են «Երեք խոզուկներ» և «Սատանան ու տոնածառը» մանկական պիեսները։ 1986-1988 թթ. գլխավոր տնօրենի պաշտոնում ղեկավարել է Շիրակի գոտու «Սոյուզպեչատ» միավորումը։ Երկրաշարժից հետո աշխատել է Երևանի հեռուստաթատրոնում իբրև խմբագիր, որտեղ բեմադրել է «Ես եմ փեսան» տրագիկոմեդիան՝ ըստ Երուխանի «Մարկոս ախպոր սերը» նորավեպի։ 1993-1994 թթ. դասախոսել է Երևանի թատերական ինստիտուտում և ղեկավարել «Ուսանողական» թատրոնի աշխատանքները որպես գեղարվեստական տնօրեն։

2004 թվականին տեղափոխվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաք, որտեղ 2000 թվականին հրատարակել է «Անֆիլադա» գիրք-պոեմը, 2007 թվականին՝ «Հազար և մեկ համազարկ» քառյակների հատընտիրը, որը արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» առաջին ամենամյա գրական մրցանակին՝ «Տարվա լավագույն գիրք» անվանակարգում։

Հեղինակի բանաստեղծություններից թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն, սլովակերեն։ Իսկ "Fhilantropy" անգլերեն գրված նրա չափածո գործն արժանացել է The International Library of Poetry կազմակերպության "Editor's Choice Award" ամենամյա մրցանակին։ Բազմաժանր գրողը 2005 թվականից Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության (ԿՀԳՄ) քարտուղարն է։ Հեղինակել է «Պապն ու թոռները» առականին, «Ներկա շարունակական» բանաստեղծական ժողովածուն և «Երկրաշարժի հարսնացուն» վիպակը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Գարուշ Հարյանցի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարուշ Հարյանց» հոդվածին։