Գարիկ Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գարիկ Կարապետյան
Ծնվել էհունվարի 2, 1973(1973-01-02) (46 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Գարիկ Ռազմիկի Կարապետյան (հունվարի 2, 1973(1973-01-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աբստրակտ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարիկ Կարապետյանի աշխատանքները գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում, մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականից սկսած ցուցահանդեսներ է ունեցել Ֆրանսիայում, Ռուսաստանում, Հայաստանում և ԱՄՆ-ում։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թ. Սահակ-Մեսրոպ մշակույթի կենտրոն, Մարսել, Ֆրանսիա
  • 2005 թ. AUTRE COTE պատկերասրահ, Մարսել, Ֆրանսիա
  • 2007 թ. Որմնանկար Լիերես դպրոցի պատին, Մարսել, Ֆրանսիա
  • 2008 թ. ՈՒԳԱԲ մշակույթի կենտրոն, Մարսել, Ֆրանսիա
  • 2009 թ. Հ. Կազան գեղարվեստի սրահ, Լոս Անջելես, ԱՄՆ
  • 2013 թ. «Աննա Չոպ» պատկերասրահ, Մարսել, Ֆրանսիա[1]

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 թ. ՀՀ մշակույթի նախարարություն, Երևան
  • 2000 թ. Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան
  • 2000 թ. ՄԱԿ-ի գրասենյակում, Երևան, Հայաստան
  • 2001 թ. Բրեդ Կուպերի պատկերասրահ, Տամպա, ԱՄՆ
  • 2004 թ. Բրեդ Կուպերի պատկերասրահ, Տամպա, ԱՄՆ
  • 2005 թ. Ակադեմիայի պատկերասրահ, Երևան, Հայաստան
  • 2006 թ. Գաբոն արվեստի պատկերասրահ, Երևան, Հայաստան
  • 2007 թ. Ուսելինո պատկերասրահ, Մարսել, Ֆրանսիա
  • 2007 թ. Մարսել, Ֆրանսիա
  • 2007 թ. Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան, Ջաջուռ, Հայաստան
  • 2008 թ. Միջազգային ԱրտԷքսպոում, Լաս Վեգաս, ԱՄՆ
  • 2008 թ. Anna-Tschopp պատկերասրահ, Մարսել, Ֆրանսիա
  • 2008 թ. Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան, Հայաստան
  • 2009 թ. Արտ Վիլնյուս-09, Վիլնյուս, Լիտվա
  • 2009 թ. Նորարար փորձառական արվեստի կենտրոն, Երևան, Հայաստան
  • 2009 թ. Արվեստի Տերրա պատկերասրահում, Սանտա Մոնիկա, ԱՄՆ
  • 2009 թ. Ռիկո պատկերասրահում, Լոս Անջելես, ԱՄՆ
  • 2009 թ. Հ. Կազան Գեղարվեստի սրահ, Լոս Անջելես, ԱՄՆ
  • 2015 թ. «Գույնից իդեա-իդեայից գույն», Երևանի ժամանակակից արվեստի թանգարան[2]

Մեջբերումներ Գարիկ Կարապետյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արվեստը հայելի չէ, որ ցույց է տալիս իրականությունը։ Արվեստը մուրճ է, որով կոփում են իրականությունը։ Երբ գնում ես ցուցասրահ, դու քեզ հետ տանում ես ամբողջ կյանքը և այնտեղ դու պետք է ուրիշ բան տեսնես, որ չկա կյանքում։ Աբստրակցիան այն իրականությունն է, որը գոյություն ունի, բայց մենք չենք տեսնում։ Այդ պատճառով աբստրակցիայի ցուցադրումը հատուկ պայմաններ է ենթադրում՝ տարածություն, խորություն, որտեղ հատուկ տեղ է պահված մարդու համար և մարդն աբստրակտ իրականության ամենակարևոր մասնակիցն է՝ ինչ կյանք է բերում իր հետ և ինչ կարող է տեսնել։ Աբստրակցիան մաքուր ֆորմա է։ Վերցրեք, օգտագործեք։ Դրանով շատ խնդիրներ կարելի է լուծել[3]։
  • Նկարներն իմ կյանքն են, ներկայացնում եմ իրականության խտացված պատկերը։ Մի փոքր մակերեսի վրա դուք տեսնում եք մի բան, որը իմաստավորում է ձեր կյանքը։ Իրականությունն իմ կյանքում սև և սպիտակ է, չկա կոնֆլիկտ, մեկը մյուսին օգնում են ճշմարտությունը հասկանալու համար։ Նրանց համադրությունը պետք է տեսնել, այն աչքի նման պարզ ու բարդ է[4]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]