Գարեգին Ամատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Գարեգին Ամատյան
Karekin Amadian.png
Ծնվել էնոյեմբերի 26, 1888(1888-11-26)
ԾննդավայրԱնջրդի, Արաբկիրի գավառակ
Մահացել էապրիլի 24, 1982(1982-04-24) (93 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԼոզանի համալսարան
Մասնագիտությունհոգեբույժ և հասարակական գործիչ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1914)
ԶավակներՄասիս Ամադյան
ՎիքիդարանԳարեգին Ամատյան

Գարեգին Սարգսի Ամատյան (նոյեմբերի 26, 1888(1888-11-26), Անջրդի, Արաբկիրի գավառակ - ապրիլի 24, 1982(1982-04-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ, թմրաբույժ, հասարակական գործիչ: Բժշկական գիտությունների դոկտոր (1914), պրոֆեսոր (1922):

Բժշկական գիտությունների դոկտոր Մասիս Ամադյանի հայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Ամատյանը ծնվել է 1888 թվականին Արաբկիրի գավառի Անջրդի գյուղում: Նախնական կրթությունը ստացել է Երզնկայում, ապա՝ Պերպերյան և Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարաններում: 1913 թվականին ավարտել է Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1914-1919 թվականներին աշխատել է Լոզանի նահանգային հոգեբուժական կլինիկայում (ընթերակա, այնուհետև՝ վարիչ), 1919-1922 թվականներին՝ Զմյուռնիայի (Կիլիկիա) նյարդահոգեբուժական հիվանդանոցում, 1922-1928 թվականներին՝ ՀԲԸՄ Բեյրութի Քելեկյան և Սիսուան որբանոցների բժիշկ և տնօրեն, 1928-1933 թվականներին աշխատել է Փարիզի հոգեբուժական, ներքին հիվանդությունների, 1933-1948 թվականներին՝ Կահիրեի հոգեբուժական կլինիկաներում, դասավանդել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում, եղել հոգաբարձուների անդամ, Արաբկիրի հայրենակցական միության ատենապետ, ներգաղթի կոմիտեի բժիշկ: 1948-1969 թվականներին եղել է Երևանի հանրապետական հոգեբուժական կլինիկական հիվանդանոցի հոգեբույժ և թմրաբուժական բաժանմունքի հիմնադիր-վարիչ[1]:

Աշխատանքները վերաբերում են ալկոհոլամոլի անձի հոգեախտաբանական վերլուծությանը, Հայաստանում ալկոհոլամոլների դիսպանսերացման և բուժման հիմնահարցերին: Համահեղինակ է «Ալկոհոլիկներն այլասերվա՞ծ են» (ֆրանսերեն, 1918) գրքի[2]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոգեվերլուծումը, Բեյրութ, 1925 թ.:
  • Աշնան երգեր, Փարիզ, 1960 թ.:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովակիմյան Բ. Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005: էջ 556:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Authority search › Ամատյան, Գարեգին Սարգսի, 1888-1982 (Personal Name)»։ opac.flib.sci.am (անգլերեն)։ Վերցված է 2017-01-26