Մասիս Ամադյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | հուլիսի 26, 1932[1] (92 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1957) |
Մասնագիտություն | հոգեբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Ծնողներ | հայր՝ Գարեգին Ամատյան |
Մասիս Գարեգինի Ամատյան (հուլիսի 26, 1932[1], Փարիզ, Ֆրանսիա), հայ հոգեբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1984):
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարեգին Ամատյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարեգին Ամատյանը ծնվել է 1932 թվականին Փարիզում։ 1957 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1964-1970 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի դեղաբան, կենսաքիմիայի գիտական խմբի ղեկավար, 1971-1984 թվականներին` Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի հիմնախնդրային լաբորատորիայի ավագ գիտաշխատող, 1984-1994 թվականներին՝ ճառագայթային բժշկագիտության և այրվածքների գիտական կենտրոնի կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ, 1994-1997 թվականներին` Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող։ 1997 թվականից բնակվում է Տորոնտոյում։
Աշխատանքները վերաբերում են գլխուղեղի կենսաքիմիային, Էպիլեպսիայի ժառանգական նախատրամադրվածության կլինիկակենսաբանական առանձնահատկություններին։ Ստացել է ճառագայթային ախտահարումների կանխարգելման և բուժման նոր պատրաստուկ (գրանցվել է 1998 թվականին, ՌԴ-ում)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1387
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|