Գարամբա ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարամբա ազգային պարկ
Garamba National Park*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Գարամբա ազգային պարկ
Երկիր Կոնգո
Տիպ Բնական
Չափանիշներ vii, x
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Կոորդինատներ 4°00′ հս․. լ. 150°45′ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1980  (4 նստաշրջան)
Գարամբա ազգային պարկ (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)##
Գարամբա ազգային պարկ (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)
Գարամբա ազգային պարկ (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)##
Գարամբա ազգային պարկ (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Գարամբա ազգային պարկ (ֆր.՝ Parc national de la Garamba), ազգային պարկ, որը գտնվում է Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության  հյուսիս-արևելքում։ Այն Աֆրիկայի ամենահին ազգային պարկերից մեկն է։ Զբաղեցնում է 4480 կմ² տարածք։

Առաջին հերթին ազգային պարկը հայտնի է նրանով, որ այստեղ բնակվում են սպիտակ ռնգեղջյուրի հազվագյուտ տեսակ՝ հյուսիսային սպիտակ ռնգեղջյուր[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսում բնապահպանական տարածքում գերակշռում են խոնավ սավաննաները և բարձրախոտ մարգագետինները։ Դեպի հարավ շարժվելիս նրանք վերափոխվում են սակավատերևների, որն այնուհետև դառնում է ընդարձակ անտառ։ Պարկի հարավային կեսը առավելապես զբաղեցված է խոնավ աևադարձային անտառներով.

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկը հիմնադրվել է 1938 թվականին։ 1960 թվականին այստեղ կար  մոտ 1000 հյուսիսային սպիտակ ռնգեղջյուր։ Սակայն 1980 թվականին, Կոնգոյի քսանամյա պատերազմից հետո, նրանց թվաքանակը կրճատվել է մինչ 12 տեսակի։

1980 թվականին տեղի ունեցավ Գարամբայի ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցուցակում գրանցվելու գործընթացը[2]։ Չորս տարի անց ազգային պարկը ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, որոնք գտնվում են ոչնչացման վտանգի եզրին։ Դա ստիպել է Բնության պահպանության միջազգային միությանը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին և Ֆրանֆուրտյան կենդանաբանական հանրությանը գործարկել ծրագիր, որով հնարավոր էր վերականգնել այգու դաունան՝ համագործակցելով զաիրսկի կառավարության հետ։ Դրական արդյունքները հանգեցրել են այն բանին, որ 1992 թվականին Գարամբան ջնջվել է օբյեկտների ցանկից, որոնք գտնվում են ոչնչացման վտանգի տակ։

Սակայն 1996 թվականին պարկի տարածքը կրկին մտցվեց այդ ցուցակի մեջ, երբ զինվորականները կենդանիների սպանդ իրականացրին։ Սակայն այն արդյունավետ չէ հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի համար, որը վերացման եզրին է։ 2005 թվականին հետազոտողները միայն 4 կենդանի ցուցակագրեցին[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Национальный парк Гарамба Արխիվացված 2013-12-07 Wayback Machine на сайте Красной книги.
  2. Национальный парк Гарамба на сайте Всемирного наследия.
  3. Смит, Льюис (17.06.2008). «Poachers kill last four Northern White Rhino». The Times. Лондон.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարամբա ազգային պարկ» հոդվածին։