Գավառի կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառի կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԳավառ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԱ. Ղռեջյան

Գավառի կամավորական ջոկատ, կազմավորվել է 1989 թվականին, Գավառ քաղաքում։ Ունեցել է շտաբ։ 1989-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Վայքի (Խնձորուտ, Բարձրունի), Տավուշի (Չինարի, Այգեձոր), Իջևանի (Այգեհովիտ), Վարդենիսի և Արցախի Հանրապետության Քարվաճառի, Մարտակերտի (Թալիշ, Մատաղիս), Աղդամի (Փափրավենդ) շրջանների և Գետաշենի ենթաշրջանի (Ազատ, Կամո) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատար՝ Ա. Ղռեջյան, շտաբի պետ՝ Հ. Միրաբյան։ Ջոկատից զոհվել է 6 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։