Գաստոն Մոնմուսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաստոն Մոնմուսո
ֆր.՝ Gaston Monmousseau
Monmousseau.jpg
Ծնվել էհունվարի 17, 1883(1883-01-17)[1][2]
ԾննդավայրLuynes
Մահացել էհուլիսի 11, 1960(1960-07-11)[1][3][2] (77 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[3]
ՔաղաքացիությունՖրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն

Մոնմուսո Գաստոն (1883, հունվարի 17, Լյուին, Ֆրանսիա - 1960, հուլիսի 11, Փարիզ), ֆրանսիական բանվորական շարժման գործիչ և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականից աշխատել է երկաթուղում (Փարիզ1920-1921 թվականներինին՝ երկաթուղայինների ֆեդերացիայի, 1921-1922 թվականին՝ Փարիզի օկրուգի միացյալ արհմիությունների գլխավոր քարտուղար։ 1922 թվականից՝ արհմիութենական «Վիուվրիեր» («La Vie Ouvriere») շաբաթաթերթի անփոփոխ տնօրենը։ 1922-1936 թվականին Մոնմուսոնը եղել է աշխատանքի համընդհանուր միավորիչ կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։ 1922 թվականի նոյեմբերին մասնակցել է Պրոֆինտերնի II կոնգրեսին, որտեղ հանդիպել է Վլադիմիր Իլյիչ Լենինի հետ։ 1925 թվականին մտել է Ֆրանսիայի կոմկուսի (ՖԿԿ) շարքերը։ 1926-1937 թվականին՝ Պրոֆինտերնի գործադիր կոմիտեի անդամ։ Աշխատավորների հակաիմպերիալիստական ցույցեր կազմակերպելու համար Մոնմուսոն քանիցս ռեպրեսիաների է ենթարկվել։ Նա նպաստել է Աշխատանքի համընդհանուր միացյալ կոնֆեդերացիայի ստեղծմանը (1936)։ 1936-1939 թվականին՝ Ֆրանսիայի պառլամենտի դեպուտատ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-1945)՝ դիմադրության շարժման կազմակերպիչներից։ 1926-1945 թվականին և 1956-1960 թվականին՝ ՖԿԿ ԿԿ-Ի, 1932-1945 թվականին՝ ՖԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ։ Կոմինտերնի VII կոնգրեսում (1935) ընտրվել է Ինտերնացիոնալ վերստուգիչ հանձնաժողովում։ 1945-1960 թվականին եղել է Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի քարտուղար։ Մոնմուսոնի արձակին հատուկ է հումորը, կենսասիրությունը, հայրենի երկրի սերը, խաղաղության անսասան մարտիկի իմաստությունը («Դաստոն Մոնմուսոյի մաղախը» ընտիր տեքստերի ժողովածուն, 1963 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 714 CC-BY-SA-icon-80x15.png