Գաստոն Կաբորե
![]() ֆր.՝ Gaston Kaboré | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 23, 1951[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Բոբո Դիուլասո, Բուրկինա Ֆասո |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և պատմաբան |
IMDb | ID ID 0434095 |
Գաստոն Կաբորե (ֆր.՝ Gaston Kaboré, ապրիլի 23, 1951[1], Բոբո Դիուլասո, Բուրկինա Ֆասո), բուրկինաֆասոցի կինոռեժիսոր, այդ երկրի կինոարտադրության բնագավառում կարևորագույն դեմքերից մեկը[3]։ Մրցանակների է արժանացել իր նկարահանած Wend Kuuni և Buud Yam ֆիմերի համար
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1951 թվականին Վերին Վոլտայում՝ Բոբո-Դիուլասոյում[4]։
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ Սորբոնի համալսարանում պատմություն է ուսումնասիրել, ստացել արտոնագիր և մագիստրոսի աստիճան[4]։ Աֆրիկայում տեղաբնիկների նկատմամբ գաղութարարների դրսևորած ռասայական խտրությունն ուսումնասիրելու ընթացքում հավաքած նյութն օգտագործել է իր վավերագրական Maîtrise ֆիլմը նկարահանելիս.[4]: Կինոյի լեզվին ավելի լավ տիրապետելու նպատակով ընդունվել է կինեմատոգրաֆիայի բարձրագույն դպրոց, որն ավարտել է 1976 թվականին[4]։ Վերադառնալով հայրենիք՝ աշխատանքի է անցել որպես կինոյի ազգային կենտրոնի տնօրեն, միաժամանակ շարունակել է ֆիլմեր նկարահանել։ Նրա հեղինակած Wend Kuuni-ն Բուրկինա Ֆասոյում թողարկված գեղարվեստական երկրորդ կինոնկարն է[3]։ Գաստոն Կաբորեի մի շարք աշխատանքներ միջազգային հեղինակավոր կինոմրցանակներ են նվաճել, այդ թվում՝ Կաննի փառատոնի «Սեզար»։
1997 թվականին նրա նկարահանած Buud Yam ֆիլմն արժանացել է Ուագադուգուում անցկացված կինոյի և հեռուստատեսության համաաֆրիկյան 15-րդ փառատոնի (Panafrican Film and Television Festival of Ouagadougou (FESPACO) առաջին կարգի մրցանակին[4]։
1985-ից մինչև 1997 թվականը Կաբորեն պաշտոնավարել է որպես կինոարտադրողների համաաֆրիկյան ֆեդերացիայի (Pan African Federation of Filmmakers (FEPACI) գլխավոր քարտուղար[5]։ 2005 թվականից նա Ուագադուգուում վարում է Imagine անվանումը կրող վարժական դպրոցը, որը կինոյի և հեռուստատեսության աշխատողներին օգնում է բարձրացնելու իրենց որակավորումը[3][5]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Wend Kuuni (1983)
- Zan Boko (1988)
- Rabi (1992)
- Lumière and Company (1995)
- Buud Yam (1997)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ Ukadike N. F. Questioning African Cinema: Conversations with Filmmakers — University of Minnesota Press, 2002. — P. 109—120. — ISBN 978-0-8166-4005-8
- ↑ 3,0 3,1 3,2 «Burkina Faso gets new film school»։ BBC։ 2005-03-01։ Վերցված է 2008-02-11
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Eke Maureen N., Kenneth W. Harrow, Emmanuel Yewah (2000)։ African Images: Recent Studies and Text in Cinema։ Trenton, New Jersey: Africa World Press։ էջեր 31–39։ ISBN 0-86543-819-6։ OCLC 43083199
- ↑ 5,0 5,1 «Interview with...Gaston Kaboré»։ UNESCO։ Վերցված է 2008-02-11
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ukadike, Nwachukwu Frank (2002). Gaston Kaboré. Questioning African Cinema: Conversations with Filmmakers. Minneapolis, MN: University of Minnesota Press. pp. 109–120. 0-8166-4005-X.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Գաստոն Կաբորե Վիքիպահեստում |
---|
- Գաստոն Կաբորե Internet Movie Database կայքում
|