Գենետաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գանետներից)
Jump to navigation Jump to search
Գենետաներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Genetta
G. Cuvier, 1816

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Գենետաներ[1] նաև մշկատուներ[2][3], մշկակատուներ[4][5], (լատ. Genetta), գիշատիչ կաթնասունների ընտանիքի վիվերների (մշկաբեշկների) տեսակ։ Երկար, (մինչև 100 սմ) ամրակազմ և արտասովոր ճկուն մարմինը պատված է կարճ, բավականին կոշտ մազածածկույթով, մորթու գույնը պուտավոր է, պոչը փափուկ է` մինչև 50 սմ երկարությամբ,գեղձերը արտանետում են սուր հոտով հեղուկ՝ մուշկ։

Մեծամասամբ տարածված են սավանաններում և Աֆրիկայի արևադարձային անտառներում։ Սովորական գենետը (Genetta genetta) լայն տարածում ունի ամբողջ Աֆրիկայում, հանդիպում է նաև Եվրոպայի հարավարևմուտքում (Իսպանիա, Ֆրանսիա), որտեղ բնակվում է անտառապատ և ծառազուրկ լեռներում և ցածրադիր վայրերում, հիմնականում ջրավազաններում։

Գենետաների վարքագիծը հիշեցնում է կզաքիսներին։ Սնվում է մանր գազաններով, թռչուններով և նրանց ձվերով, ինչպես նաև անողնաշարավորներով։ Երբեմն վնասում է թռչնաբուծությանը։ Վարում է մեծամասամբ գիշերային կյանք։

Բոլոր գենետաները սննդակարգում ակնառու տեղ են զբաղեցնում մրգերը, ավելին, սովորական գենետ դեմ չի լինի կողոպտել ուրիշի այգին կամ տունը, իսկ որպես շնորհակալություն, տանտերերի տան տանիքի վրա շատ աղբ կթողնի։ Արևմտյան Աֆրիկայում անտառային գենետը մթնաշաղի ժամանակ հաճախ հարձակվում է հավաբների վրա։ Ցերեկը գենետաները քնում են ինչ-որ ծառի վրա կամ փոքրիկ քարանձավներում, ոլորվում են գնդակի նման, ծածկվում են իրենց երկար պոչով։

Բազմանում են կլոր տարին, և իսկ ձագերը ծնվում են հղիությունից 10-12 շաբաթ անց չոր խոտով պատված բնում։ Ծնվում է հիմնականում մինչև 4 ձագեր, որոնց մայրիկը կերակրում է կաթով մինչև վեց ամսական դառնալը։ Մոտավորապես մինչև մեկ տարեկան բնակվում են մոր հետ նույն տարածքում, սակայն հասունանում են միայն երկու տարեկանում։

Գենետաներին հեշտ է ընտելացնել, Աֆրիկայում նրանց երբեմն պահում են տանը առնետների ու մկների ոչնչացման համար։ Վաղ միջնադարի ժամանակ Եվրոպայում գենետաները ժամանակավորապես համարվում էին ընտանի կենդանիներ, սակայն այդ կարգավիճակում նրանց փոխարինեցին կատուները։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթնասունների ամերիկյան կազմակերպությունը (ASM Mammal Diversity Database) ընդունում է 15 տեսակի գենետ[6]։

  • Genetta abyssinica — Եթովպիական գենետ
  • Genetta angolensis — Անգոլական գենետ
  • Genetta bourloni
  • Genetta cristata — Սանրած գենետ
  • Genetta felina
  • Genetta genetta — Սովորական գենետ
  • Genetta johnstoni — Ջոնսոնի գենետ
  • Genetta maculata — Պուտավոր գենետ
  • Genetta pardina — Անտառային գենետ
  • Genetta piscivora — Ջրային ցիվետ
  • Genetta poensis
  • Genetta servalina — Սերվալային գենետ
  • Genetta thierryi — Արևմտաաֆրիկյան գենետ
  • Genetta tigrina — Վագրային գենետ
  • Genetta victoriae — Կենտրոնական աֆրիկյան գենետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի կաթնասուններ, v. 2, Balt., 1964.