Անգոլական գենետ
Անգոլական գենետ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Genetta angolensis
Bocage, 1882
|
||
Հատուկ պահպանություն | ||
Արեալ | ||
Տարածվածություն | ||
|
Անգոլական գենետ (լատին․՝ Genetta angolensis (լատ. Genetta angolensis), վիվերների (մշկաբեշկների) ընտանիքի գիշատիչ կենդանի։
Տարածագոտի
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակը տարածված է Անգոլայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Մալավիում, Մոզամբիկում, Տանզանիայում, Զամբիայում։ Ապրում է բաց նոսր անտառներում (Brachystegia), երբեմն սավանաններում, հիմնականում համատաբար մեծ քանակությամբ սեզոնային տեղումներ ունեցող տարածքներում[1]։ Կյանքի հանդեպ սպառնալիքները հայտնի չեն։ Հայտնի է, որ տեսակը գտնվում է մի քանի պահպանվող տարածքներում[1]։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի երկար, բարեկազմ մարմին, համեմատաբար կարճ ոտքեր և երկար պոչ։ Ունի մեծ աչքեր և բութ, եռանկյունաձև միջին չափսի ականջներ։ Առջևի և հետևի ոտքերն ունեն հինգ մատնաչափ կարճ, սուր ճանկեր, որոնք կորացած են և կիսով չափ ծալված։ Ոտքերի ոտնաթաթերը ուռած են մատների ու բարձիկների մեջ։ Արուները կարող են լինել ավելի մեծ և ծանր, քան էգերը։ Մազածածկույթն ունի մուգ կարմրամոխրագույն երանգ կամ սևադարչնագույն պուտերով։ Վզի և մեջքի վրա կլոր կամ ձվաձև մուգ շագանակագույնից մինչև սև պուտերով երանգավորվում են մեջքի վրայի սապատները։ Մեջքի սապատը բավականին երկար է (մինչև 6 սմ)։ Վերևի պուտերի երկու շարքը կարող են ջնջվել։ Առանձին պուտեր կան վերջույթներիի յուրաքանչյուր հատվածներում։ Մարմնի ներքևի հատվածը գորշ է և առանց պուտերի։ Դունչը մուգ մոխրագույն է։ Շատ մուգ գույնի կամ հատկապես մելանիզմ (ի ծնե մաշկային հիվանդություն) ունեցող կենդանիները հազվադեպ չեն համարվում[2]։
Կենսաձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարում է գիշերային կենսաձև, հանգստանում է ցերեկը լեռների մեջ գտնվող ապաստարաններում, ծառերի վրա կամ ստորգետնյա փոսերում։ Հավանական է վարում է մեծ չափով ծառից ծառ մագլցելու կենսաձև։ Հոտառությունը հրաշալի է, հատկապես լավ զարգացած է տեսողությունը, ցածր լուսավորության տակ կատարված յուրաքանչյուր շարժում հեշտությամբ նկատում է։ Սնվում են փոքր ողնաշարավոր և անողնաշարավորներով կենդանիներով։ Կարող են ուտել նաև մրգեր և կենդանիների լեշեր[2]։
Մեկ արուի բնակեցման տարածքը ավելին է մի քանի էգերի տարածքներից։ Արուներն ու էգերը, հավանական է, զույգ են կազում բազմացման համար։ 1-4 ձագ ծնվում են անօգնական, կույր, փուսի մեջ կամ ծառերի խոռոչներում 70-77 օր հղիությունից հետո[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|