Եթովպիական գենետ
Եթովպիական գենետ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Genetta abyssinica
(Rüppell, 1836)
|
||
Հատուկ պահպանություն | ||
Արեալ | ||
Տարածվածություն | ||
|
Եթովպիական գենետ (լատ․ Genetta abyssinica), վիվերների (մշկաբեշկների) ընտանիքի գիշատիչ կենդանի։
Մարմնի երկարությունը 40,8-43 սանտիմետր է, պոչի երկարությունը 38-40,3 սանտիմետր, մարմնի զանգվածը 1,3-ից մինչև 2 կիլոգրամ է։ Մորթին կարճ է և փափուկ։ Մորթու երանգը սպիտակամարմնագույն-ից մինչև դեղնավուն գույնի է, որովայնը բաց մոխրագույն է։ Այս կենդանիների գույնը, որոնք բնակվում են հարթավայրերում, բաց է քան այն կենդանիներինը, որոնք ապրում են լեռնային տարածքներում։ Մեջքի վրային պուտերը հինգ գծերի են նման։ Ծոծրակի վրայի պուտերը նման են երկու մուգ գծերի։ Պոչի հատվածում կան 7-9-ը բաց օղականման պուտեր, ընդհատվում են մուգ օղականման պուտերով, պոչի ծայրը սև է։ Առաջին և ետևի վերջույթները բաց մոխրագույն մուգ պուտերով են[1]։
Տեսակն անհավասարաչափ տարածված է Եթովպիայում, Սոմալիի Էրիթրեի, Ջիբուտիի հյուսիսային մասերում և Սուդանի հարավ արևելյան հատվածում։ Կենդանիների դիտարկում են Եթովպիայի ժայռերում ծովի մակարդակից 3750 բարձրության մետրի վրա։ Հանդիպում է բարձր և էկոլոգիական միջավայրի լայն տիրույթում, մերձափնյա հարթավայրերի և չոր հարթավայրերից դեպի բարձրադիր անապատային տարածքներ և աֆրիկյան ալպյան մարգագետնիններ[2]։
Վարում է գիշերային միայնակ կենսակերպ։ Սնվում է փոքր ողնաշարավորներով, հիմնականում կրծողներով, ինչպես նաև միջատներով ու մրգերով։
Նրանց կյանքի հանդեպ սպառնալիքնեը պարզ չեն, սակայն կենսամիջավայրի կորուստը և խոշոր եղջերավոր անասունների արածեցման ճնշումը, պարզ է, որ համարվում են սպառնալիքներ։ Եթովպիայում կա միայն երեք ազգային պարկ, հավանաբար պահպանում են եթովպիական գենետների քանակը շատացնելու համար։ Այդ ազգային պարկերն են` Յանգուդի-Ջասսան (անգլ. Yangudi-Rassa), Ավաշը և Սիմենը [2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ P. Jennings, G. Veron: Family Viverridae (Civets, Genet and Oyans). In: Don E. Wilson, Russell A. Mittermeier (Hrsg.): Handbook of the Mammals of the World. Volume 1: Carnivores. Lynx Edicions, 2009, ISBN 978-84-96553-49-1, (S. 215).
- ↑ 2,0 2,1 IUCN|8994|Genetta abyssinica
|
|
- Անորոշ կարգավիճակով տեսակներ
- Կենդանիներ այբբենական կարգով
- Տաքսոնի նավարկման աղյուսակներ ավտոմատ ավելացված յուրօրինակ կոմբինացիաներով
- 2020 թվականին պաշտոնի անցած վարչապետնետ
- Հորդանանի վարչապետ
- Պետության գործող ղեկավարներ
- Հորդանանի համալսարանի շրջանավարտներ
- Ջոն Քենեդիի անվան դպրոցի շրջանավարտներ
- Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի շրջանավարտներ
- Հորդանանի արտաքին գործերի նախարարներ
- Հորդանանի դեսպանները
- Հորհանանի պաշտպանության նախարաներ