Սիմեն (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմեն ազգային պարկ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
Սիմեն լեռներ
Ամենամոտիկ քաղաք Դեբարկ
Կարգավիճակ Ազգային պարկ
Տարածք 22 500
Պահպանման զոնայի տարածք 22 500
Հիմնադրված է 1969 թվական
Պահպանվող կենդանիներ Եթովպական շնագայլ


Պահպանվող բույսեր Հավամրգի,
()
Համաշխարհային
 ժառանգության օբյեկտ
9
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 9
ռուս..անգլ..ֆր.

Սիմեն ազգային պարկ (անգլ.՝ Simien Mountains National Park), ազգային պարկ Եթովպիայում՝ Ամհարա շրջանում[1]։

Ազգային պարկը հիմնադրվել է 1969 թվականին Եթովպական բարձրավանդակի հյուսիսային հատվածում տեղակայված 22 500 հա տարածքով Սիմենի լեռների յուրահատուկ բնության պահպանության համար։ Պարկի տարածքում գտնվում է Ռաս Դաշեն լեռը՝ Եթովպիայի ամենաբարձր գագաթը։ Լանդշաֆտի հիմնական տեսակներն են անապատները, կիսաանապատները, սավաննաները, ինչպես նաև ծառաձև հավամրգիով աֆրո-ալպիական բուսականություն։

Ազգային պարկի տարածքում բնակվում են նուբայի լեռնային այծ, եթովպական շնագայլ, ընձառյուծ, սերվալ և մի շարք գիշատիչ թռչուններ։

Պահպանվող տեսակների (եթովպական շնագայլ, աբիսիական լեռնային այծ, գելադա կապիկ) թվաքանակի անկման պատճառով 1996 թվականից մինչև 2017 թվականը գտնվել է ՅՈՒՆԵՍԿՕ Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկի կազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]