Սերվալ (կատու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերվալ
Սերվալ
Սերվալ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ընտանիք Կատվազգիներ (Felidae)
Ցեղ 'Leptailurus'
Տեսակ Սերվալ (L. serval)
Միջազգային անվանում
Leptailurus serval
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սերվալ (Leptailurus serval), կատվազգիների ընտանիքի մանր կաթնասուն։

Բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվալը բավականին բարեկազմ, երկար ոտքերով, միջին չափի կատվազգի է: Մարմնի երկարությունը 90-135 սմ է, բարձրությունը ուսերից 40-65 սմ է, կենդանի զանգվածը՝ 8-18 կգ: Սերվալը ի տարբերություն բոլոր կատվազգիների՝ ունի երկար ոտքեր և մեծ ականջներ: Պոչը կարճ է՝ 30-45 սմ, դունչը, կուրծքը և փորի հատվածը սպիտակ են: Ականջների արտաքին շերտը սև է՝ դեղին կամ սպիտակ բծերով: Տարբեր տարածքներում ապրող կենդանիներն ունեն տարբեր բնորոշում. չորային տարածքներում ապրողներն ունեն խոշոր պտերով բաց գույնի մազածածկ, իսկ անտառային սերվալները ավելի մուգ են:

Տարածումը և բնական միջավայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Աֆրիկայում՝ բացառությամբ Սահարա անապատի: Ապրում է մինչև 3000 մ բարձրությունում:

Վարքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվալը հիմնականում գիշերային կենդանի է: Որսի ամենաակտիվ շրջանն առավոտյան և երեկոյան է: Վարում է միայնակ կյանք: Վտանգի դեպքում թաքնվում է կամ նախընտրում է վազել, երբեմն՝ մագլցում ծառերի վրա:

Սննդակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական որսը հանդիսանում են կրծողները, նապաստակները, փոքր այծյամները, ինչպես նաև փասիանները, ֆլամինգոները և այլն:

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիությունը տևում է 65-75 օր: Ունենում է 2-3 ձագ՝ 250 գ: Մայրը կաթով կերակրում է մինչև 5 ամիս: Էգ ձագերը մոր հետ ապրում են ավելի երկար, քան արուները: Սեռահասուն են դառնում 18-24-րդ ամսում:

Պահպանման կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում «Քիչ վտանգված» կարգավիճակով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]