Գայլլարդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայլլարդիա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Վերնատրիբա Helianthodae
Տրիբա Helenieae
Ենթատրիբա Gaillardiinae
Ցեղ Գայլլարդիա (Gaillardia)
Foug.

Գայլլարդիա (լատին․՝ Gaillardia), բարդածաղկավորների (լատին․՝ Compositae կամ Asteráceae) ընտանիքի ցեղ[1][2]։ Տարածվել է Հարավային և Հյուսիսային Ամերիկաներից[1][3]։ Չորադիմացկուն բազմամյա կամ միամյա բույս է[2]։ Ծաղկային այս ցեղն իր անունն ստացել է ի պատիվ 18-րդ դարի ֆրանսիացի դատավոր Գիլարդ դե Չարենտոնեուի (Gaillard de Charentonneau)[4][5]:

Դեկորատիվ ծաղկեգործության մեջ օգտագործում են միամյա գալադիայի տեսակները, որոնք լավ ծաղկում են մինչև ուշ աշուն։ Օգտագործվում են երկամյա և բազմամյա տեսակները։ Միամյաներից Gaillardia pulhcella Pong-ը ձմռանը լավ ծաղկում է ջերմատներում[6]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղիկը ձևով նման է երիցուկին, իսկ տեսքով՝ արևի[3]։ Ունի 45-70 սմ երկարություն[7]։ Կարող է լինել երկարացողուն՝ 1 մ բարձրությամբ և ցածրացողուն՝ 25-35 սմ երկարությամբ[8]։ Ծաղիկները կարող են լինել միաթերթ և լիաթերթ։ Դա կախված է սորտից ու տեսակից[6]։ Սրածայր թերթերի գույնը կարող է լինել դեղնանարնջագույնից մինչև կարմրաշագանակագույն երանգով, որոնք հավաքված են 10 սմ տրամագծով ծաղկաբույլի շուրջ[7][9]։ Թերթիկները կարող են լինել բազմաձև[1]։ Թերթիկները սովորաբար ծածկված են լինում մազիկներով, թավ են։ Արմատամերձ տերևները նշտարաձև են։ Սերմերը ձագարաձև են, երբեմն փոքր-ինչ տափակ, եզրերը սպիտակ են, կոշտ, ծակող գորշ արծաթագույն մազերով։

Ծաղկումը սկսվում է հունիս ամսից և տևում մինչև ուշ աշուն։ Բազմամյաները Երևանի պայմաններում ձմեռում են բաց գրունտում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակներ Հյուսիսային Ամերիկայից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gaillardia aestivalis
    • Gaillardia aestivalis var. aestivalis
    • Gaillardia aestivalis var. flavovirens
    • Gaillardia aestivalis var. winkleri
  • Gaillardia amblyodon
  • Gaillardia aristata
  • Gaillardia arizonica
    • Gaillardia arizonica var. arizonica
    • Gaillardia arizonica var. pringlei
  • Gaillardia coahuilensis
  • Gaillardia flava
  • Gaillardia ×grandiflora [Gaillardia aristata × Gaillardia pulchella]
  • Gaillardia multiceps
    • Gaillardia multiceps var. microcephala
    • Gaillardia multiceps var. multiceps
  • Gaillardia parryi
  • Gaillardia pinnatifida
    • Gaillardia pinnatifida var. linearis
    • Gaillardia pinnatifida var. pinnatifida
  • Gaillardia pulchella
    • Gaillardia pulchella var. australis
    • Gaillardia pulchella var. picta
    • Gaillardia pulchella var. pulchella
  • Gaillardia spathulata
  • Gaillardia suavis

Տեսակներ Հարավային Ամերիկայից[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսն առանձնապես հատուկ խնամք չի պահանջում։ Ծաղկում է ամբողջ ձմռան և վաղ գարնան ընթացքում։ Շատ շուտ է վարակվում լվիճներով։ Տնկման ժամանակ միջբուսային տարածությունը պետք է լնի 30-40 սմ։ Տնկում ե արևոտ վայրերում, բայց ծաղկում է նաև կիսաստվերոտ տեղերում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Բազմանում է սերմերով, իսկ բազմամյաները՝ նաև արմատածիլերով։ Ծլունակությունը պահպանվում է 2-3 տարի։ Ծլում է 6-8 օրվա ընթացքում։ Ցանքը կատարվում է մարտ ամսին՝ ջերմատանը, ցանքարկղերում կամ ուղղակի ջերմոցի գրունտում։

Եթե ձմեռը խիստ է, բույսերը անհրաժեշտ է ծածկել ծղոտով կամ ցողունների մնացորդներով, ծառի տերևներով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Տարածում։ Պատկերներ։ Դասակարգում
  2. 2,0 2,1 Աճ, բազմացում, խնամք
  3. 3,0 3,1 Տարածում, նկարագիր
  4. Fougeroux de Bondaroy, Auguste Denis. Observations sur la Physique, sur L'Histoire Naturelle et sur les Arts. 29: 55. 1786. [1]
  5. Fougeroux de Bondaroy, Auguste Denis. Memoires de l'Academie Royale des Sciences Paris 1786: 5. 1788. [2]
  6. 6,0 6,1 Հ.Նարինջյան - Ծաղկաբուծություն, «Հայաստան» հրատարակչություն, 1964 թվական, 456 էջ, 78-80 էջեր
  7. 7,0 7,1 Տեսակներ, խնամք, բազմացում
  8. Խնամք(չաշխատող հղում)
  9. Հիվանդություններ, սորտեր

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ.Նարինջյան - Ծաղկաբուծություն, «Հայաստան» հրատարակչություն, 1964 թվական, 456 էջ, 78-80 էջեր
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայլլարդիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայլլարդիա» հոդվածին։