Գայանե Տոնոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գայանե Հրաչիկի Տոնոյան [ծնվել 1959 թվականի օգոստոսի 30-ին, գյուղ Մարալյան Սարով (Արցախի Մարտակերտի շրջան)], բուժքույր։ ՊԲ բժշկական ծառայության ենթասպա (1997)։ Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (19791981-1992 թվականներին աշխատել է Ստեփանակերտի մարզային մանկական հիվանդանոցում, 1992 թվականից՝ մարզային կենտրոնական զինվորական հրապիտալում՝ բուժքույր, ավագ բուժքույր։

1988-1992 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1992 թվականներին բուժական սանիտարական կամավորական ջոկատների կազմում և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական, ռազմադաշտային շարժական (Կրկժան, Մյուրիշեն, Ավդալ, Գյուլափլու, Մափբաբ, Չլդրան, Դրմբոն, Աղդամ, Տոնաշեն) հոսպիտալներում առաջին բժշկական օգնություն է ցույց տվել հարյուրավոր վիրավոր և հիվանդ ազատամարտիկների, մասնակցել վիրավորների տարհանման աշխատանքներին։

Պարգևատրվել է Արցախի «Մայրական երախտազիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png