Գայանե Գյուլամիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայանե Գյուլամիրյան
Ծնվել էնոյեմբերի 24, 1947(1947-11-24) (76 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունգրաֆիկական դիզայներ
Ծնողներհայր՝ Խաչատուր Գյուլամիրյան

Գայանե Խաչատուրի Գյուլամիրյան (նոյեմբերի 24, 1947(1947-11-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրաֆիկ, նկարիչ-ձևավորող։ Խաչատուր Գյուլամիրյանի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (1973 թվական)։ 1980–1987 թվականներին աշխատել է «Սովետական գրող», 1987–1991 թվականներին՝ «Արևիկ», 1991–2011 թվականներին՝ «Լույս» հրատարակչություններում՝ որպես գեղարվեստական խմբագիր։

Նկարազարդել և ձևավորել է «Հայոց լեզու» (2002 թվական) և «Այբբենարան» (2004 թվական)՝ Կալիֆոռնիայի նահանգի (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) հայկական դպրոցների համար, «Օտարախօսներու համար հայերէն լեզուի ձեռնարկ» (1993 թվական), «Մայրենի 1» (1997 թվական, 2003 թվական), «Մայրենի 2» (2002 թվական), «Մաթեմատիկա 1» (2003 թվական), «Մաթեմատիկա 2» (2007 թվական), «My ABC Book English» (1993 թվական), «English 1», «English 2», «English 4» (բոլորն էլ՝ 1995 թվականի) դասագրքերը, «Հայկական ժողովրդական հեքիաթներ» (1997 թվական), Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» (1983 թվական), Գրիմ եղբայրների «Մոխրոտը» (1985 թվական), Կոռնեյ Չուկովսկու «Տզզան ճանճը և այլ հեքիաթներ» (1988 թվական), Սուրեն Մուրադյանի «Մրգաքաղ» (1990 թվական), Էդուարդ Ուսպենսկու «Կոկորդիլոս Գենան» (1996 թվական), Յուրի Սահակ­յանի «Այբբենարանի ուղեկից» (2009 թվական), «Հեքիաթների քո աշխարհը» (ժողովածու, 2010 թվական), Գրիգոր Հարությունյանի «Հրաշք գրքույկ» (2011 թվական), Ա. Գալստյանի «Ուրախ տառեր» (2012 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։