Գալուստ Անդրեսյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքում։ 1887 թվականին ավարտել է տեղի Հայոց միացյալ ընկերության կենտրոնական վարժարանը։ Աշխատակցել է Կ․ Պոլսի«Մասիս» պարբերականին, 1898 թվականից եղել է «Բիւրակն» թերթի խմբագիր[2]։ Հոդվածներում հաճախակի անդրադարձել է արևմտահայ գրական լեզվի մաքրության և գրականության ժողովրդայնության հարցերին։
Հայերեն է թարգմանել Թոմաս Հեքսլիի «Գիտական զրույցներ» ժողովածուները և նրա ազդեցությամբ գրել ու հրատարակել «Գիտութիւններու վրայ ժողովրդական դասեր։ Հետևողութեամբ Հըքսլէյի» (ԿՊ, 1897, Ճանիկ Արամյանի տպարան) աշխատությունը[3]։ Օգտագործել է Նուրհան ծածկանունը։ Կյանքի վերջին տարիներին պաշտոնավարել է Մուշի Մխիթարյանների դպրոցում[4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 394)։