Գալիասկար Քամալ
Գալիասկար Քամալ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 6, 1879[1] |
Ծննդավայր | Կազան, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 16, 1933 (54 տարեկան) |
Վախճանի վայր | Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, արձակագիր, լրագրող և թարգմանիչ |
Լեզու | թաթարերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ժանրեր | արձակ և պիես |
Պարգևներ | |
Զավակներ | Änäs Kamal? |
![]() |
Գալիասկար Քամալ (իսկական անունը՝ Գալիասկար Գալիաքբարովիչ Քամալեթդինով, թաթ.՝ Галиәсгар Камал (Галиәсгар Галиәкбәр улы Камалетдинов, Ğaliəsgar Əliəkbər uğlı Qamaletdinov, հունվարի 6, 1879[1], Կազան, Ռուսական կայսրություն - հունիսի 16, 1933, Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային շրջանի թաթար գրող, թաթարական դրամատուրգիայի դասականներից[2], հասարակական գործիչ։
Որպես թաթարական դրամատուրգիայի և թաթարական թատրոնի հիմնադիրներից մեկը՝ Գալիասկար Քամալին (Քամալեթդինովին) 1923 թվականի հունիսին շնորհվել է «Աշխատանքային հերոսի» կոչում, իսկ որոշ ժամանակ անց տրվել է Թաթարական ԻԽՍՀ ժողովրդական դրամատուրգի կոչում[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կազանում, արհեստավորի ընտանիքում։ Մանկությունն անցել է Նիժնի Մասրում՝ մոր հայրենի գյուղում (այժմ՝ Արսկի շրջան)։
Սովորել է Կազանի «Գոսմանիա» մեդրեսեում, 1889-1897 թվականներին՝ «Մուհամմադիա» մեդրեսեում։
1901 թվականին թողարկել է «Тәраккый» («Առաջադիմություն») թերթը, հիմնել է «Мәгариф» («Լուսավորում») հրատարակչությունը։ 1906 թվականից աշխատել է «Азат» («Ազատություն») թերթում, հետո՝ «Азат халык» («Ազատ ժողովուրդ») թերթում, որտեղ հրատարակվել են մարքսիզմի գաղափարները հռչակող հոդվածներ։
Եղել է «Яшен» («Կայծակ», 1908-1909) սատիրիկ ամսագրի հրատարակիչը և խմբագիրը, աշխատել է «Йолдыз» («Աստղ», 1907-1917) թերթում։
Տպագրվել է 1900 թվականից։ Նշանակալի ստեղծագործություններից են՝ «Դժբախտ պատանին» դրաման (1907, 2-րդ տարբերակ), «Նվերի պատճառով» կատակերգություն (1908), «Սիրուհին» (1911), «Մեր քաղաքի գաղտնիքը» (1911), «Սնանկացում» (1912, ռուսերեն վերահրատարակումը՝ 1944)։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Քամալը գրել է երգիծական բանաստեղծություններ, համագործակցել է «Эш» («Աշխատանք»), «Кызыл байрак» («Կարմիր դրոշակ») թերթերի հետ։
Թաթարերեն է թարգմանել Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Ալեքսանդր Օստրովսկու «Որոտ», Մաքսիմ Գորկու «Վերջերս» ստեղծագործությունները։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1978 թվականին թողարկվել է գրողին նվիրված գեղարվեստական նշանագրված ծրար։
- Գ. Քամալի անունով են կոչվել փողոցներ Կազանում[4], Ելաբուրգում[5] և Նաբերեժնիե Չելնիում[6]։
- Կազանում պահպանվել է Գալիասկար Քամալի տունը, որը կառուցվել է 1902 թվականին, ճանաչվել է պատմական հուշարձան և վերանորոգվել է 2012 թվականին։
- Կազանում գրողի պատվին է անվանակոչվել Թաթարստանի Գ. Քամալի անվան պետական ակադեմիական թատրոնը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Классик татарской драматургии Галиаскар Камал(չաշխատող հղում)
- ↑ ««Герой Труда» Галиаскар Камал | Tatarlar Deutschland»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2010-12-14
- ↑ Ул. Галиаскара Камала в Казани
- ↑ Ул. Галиаскара Камала в Елабуге
- ↑ Ул. Галиаскара Камала в Набережных Челнах
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Татарский энциклопедический словарь. — Казань : Институт Татарской энциклопедии АН РТ, 1998։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Галиаскар Камал в татарской электронной библиотеке Archived 2019-05-02 at the Wayback Machine.
- Галиаскар Камал в Официальном портале мэрии Казани
- Հունվարի 6 ծնունդներ
- 1879 ծնունդներ
- Կազան քաղաքում ծնվածներ
- Հունիսի 16 մահեր
- 1933 մահեր
- Կազան քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Թաթար գրողներ
- Խորհրդային դրամատուրգներ
- Խորհրդային գրողներ
- Թաթար դրամատուրգներ
- Թաթար հասարակական գործիչներ
- Ռուս գրողներ
- Խորհրդային լրագրողներ
- Խորհրդային թարգմանիչներ
- 20-րդ դարի գրողներ
- Ռուս լրագրողներ
- Ռուս թարգմանիչներ
- 20-րդ դարի ռուս գրողներ
- Ռուս դրամատուրգներ
- Թատրոնի դերասաններ
- Հրատարակիչներ