Գաթանախշիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաթանախշիչներ

Գաթանախշիչ, գաթան նախշելու առարկա։ Օգտագործվել է հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը։ Նյութը՝ փայտ, թրծկավ, քար։ Ժամանակակից հայկական գաթանախշիչները մեծ արժեք են ներկայացնում և կարևոր տեղ զբաղեցնում հայկական կիրառական արվեստում։ Հայաստանի Փայտարվեստի թանգարանը նպաստում է նրանց հանրահռչակմանը, ներկայացնելով տարբեր հայկական զարդանախշերով։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաթանախշիչները օգտագործվել են դեռ հնագույն ժամանակներից։ Պատրաստվում են տարբեր փայտերից, ինչպես նաև լինում են թրծկավից և քարից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրտնակաձև գաթանախշիչ

Փայտարվեստի թանգարանն ունի գաթանախշիչների հարուստ ֆոնդ: Ամենամեծ թիվը կազմում են սկավառակաձև գաթանախշիչները: Զարդաձևերը հիմնականում կրկնել են հին օրինակները՝ երկրաչափական ու բուսական են, Ուշագրավ են թանգարանի սանրաձև գաթանախշիչները, հատկապես նրանք , որոնք ունեն երկհարթային փորագրություն և քանդակային են: Փայտարվեստի թանգարանի ֆոնդում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հին գաթանախշիչները, որանցից մեկն ունի խաչաձև նախշ, 18-րդ դարի է և բերված է Վանից: Նախշը ճարտարապետական սկզբունքներով է արված, և արժեքավոր է նրանով, որ երկերես փորագրություն ունի: Այն ցուցադրված է թանգարանի հին մշակույթի բաժնում: Գաթանախշիչն ունի երկու պատճեն, որը կրկնօրինակել են թանգարանի վարպետներից Վ. Դադոյանը և Դ. Ցլիկյանը: Պատճենները արվել են հաշվի առնելով այն հանգամանքը, որ փայտը արագ է փչանում բնական աղետներից և արհավիրքից: Մյուս գաթանախշիչը նվիրատվություն է Իսպենչյան գերդաստանի ժառանգորդուհուց: Եղերռնից մազապուրծ եղած ընտանիքը Կեսարիայից փախչում և հաստատվում է Կանադայում:

Սանրաձև գաթանախշիչներ

Նրանք իրենց հետ, որպես մասունք, տանում են նաև իրենց ընտանիքի գաթանախշիչը: Տարիներ հետո ընտանիքի ժառանգորդուհին, վերադառնալով Հայաստան, այցելում է նաև Փայտարվեստի թանգարան: Նա այնքան է սիրում թանգարանը, որ իրենց գերդաստանի գաթանախշիչը նվիրաբերում է թանգարանին:

Սկավառակաձև գաթանախշիչներ

Թանգարանում իր ուրույն տեղն ունի նաև հին մշակույթի բաժնում ցուցադրված կավե գաթանախշիչը, որը 19-րդ դարի է: Գաթանախշիչի կենտրոնում վեցաթերթ վարդյակ է, որը երիզված է խորը ակոսային նախշով: Այն ունի գլանաձև բռնակ:Ժամանակակից գաթանախշիչները ևս մեծ արժեք են ներկայացնում և կարևոր տեղ են զբաղեցնում հայկական կիրառական արվեստում: Նրանք ստեղծվել են բացառապես հայկական ավանդական նախշերով և ձևերով[1]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինում են սկավառակաձև, գրտնակաձև, սանրաձև և զուգահեռանիստ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]