Գազ Օրդուբադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գազ Օրդուբադի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ Օրդուբադի (A. ordubadensis)
Միջազգային անվանում
Astragalus ordubadensis

Գազ Օրդուբադի (լատ.՝ Astragalus ordubadensis), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10-20 սմ բարձրությամբ, երկծայր մազիկներով ծածկված բազմամյա անցողուն բույս է։ Նախորդ տարիների տերևների առանցքները պահպանվող են։ Միմյանցից հեռացած և երկարավուն-նշտարաձև տերևիկները 5-8 ական զույգ են։ Տերևին հավասար, 5-20 մմ երկարությամբ ծաղկակիրները թույլ են և բարակ։ Ծաղկաբույլերը 3-11 ծաղիկներով են, ծաղիկները՝ միմյանցից հեռացած։ Պսակը վարդամանուշակագույն է, իսկ դրոշը՝ 18-20 մմ երկարությամբ։ 20-40 մմ երկարությամբ ունդը սկզբում վերև և հորիզոնական ուղղված է, հետագայում՝ կախված[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Մեղրու ֆլորիստիկական շրջաններում, Կարճևան և Ագարակ գյուղերի միջև։ Հայաստանից բացի աճում է նաև Նախիջևանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 600-1000 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ, խճաքարոտ, կրաքարային լանջերին, ֆրիգանման բուսականության մեջ։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է և Հարավային Անդրկովկասի էնդեմիկ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Աճում է ինտենսիվ լեռնահանքային արդյունաբերության և հողերի յուրացման տարածքում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Ագարակավանի շրջակայքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6