Գագիկ Կարապետյան (պարուսույց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Կարապետյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Կարապետյան
Ծնվել էհունիսի 13, 1951(1951-06-13) (72 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունպարող և պարուսույց
ԱշխատավայրՀայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ, Հայաստանի պարի պետական անսամբլ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Գայանե պարախումբ
Ծնողներհայր՝ Արտյուշա Կարապետյան
Պարգևներ և
մրցանակներ

Գագիկ Արտաշեսի Կարապետյան (հունիսի 13, 1951(1951-06-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պարող, պարուսույց։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2011)։

Պարուսույց Արտյուշա Կարապետյանի որդին, և պարուհի (նաև դերասանուհի) Աիդա Կարապետյանի պապիկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Կարապետյանը ծնվել է 1951 թվականին Երևանում։ 1968 թվականին ավարտել է Երևանի Մովսես Արազու անվան միջնակարգ դպրոցը։ 1968-1970 թվականներին աշխատել է Հայաստանի երգի և պարի պետական անսամբլում, 1972 թվականից` Հայաստանի Պարի պետական անսամբլի պարող։ Համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, մասնակցել համամիութենական և միջազգային փառատոների, եղել անսամբլի առաջատար պարողներից։ 1978 թվականից զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, ղեկավարել մի շարք սիրողական խմբեր։ 1992 թվականին հրավիրվել է Հայաստանի Պարի պետական անսամբլ, եղել է գլխավոր բալետմայստեր։ 1999-2003 թվականներին դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2011 թվականից՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության ամբիոնում, դասավանդել է նաև Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում։ 1987 թվականից համագործակցում է Նյու Յորքի ՀԲԸՄ «Անդրանիկ» պարախմբի հետ, որտեղ բեմադրել է 6 համերգային ծրագիր։ 2002 թվականինի հրավիրվել է աշխատելու Հալեպի համազգային «Սարդարապատ» պարախմբի հետ, 2014 թվականին հրավիրվել է Բուենոս Այրեսի «Գայանե» պարախումբ։ 1995-1998 թվականներին եղել է Պարի պետական անսամբլի գլխավոր բալետմեյստրը, իսկ 2005-2007 թվականներին՝ նաև գեղարվեստական ղեկավարը[1][2]։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Զարթոնք»
  • «Մայրություն»
  • «Արցախի»
  • «Իշխանապար»
  • «Նինո»
  • «Հովիվներ»
  • «Ազգագրական պարեր»
  • «Լեզգինկա»
  • «Քոչարի»
  • «Ուրմեցիներ»
  • «Մարտապար»
  • «Վահագնի ծնունդը»

Հայաստանի պետական թատրոնների հետ իրականացրել է ավելի քան 40 ներկայացումներ, պարերի բեմադրություններ

  • «Հավատք»
  • «Էդմոնդ Քիմ»
  • «Մեծ անտառի զավակները»
  • «Արքայազնը և աղքատը»
  • «Սեր ծփիների տակ»
  • «Վերադարձ Սորենտո»
  • «Կինը անձրևից հետո»
  • «Պատվի համար»
  • «Եղեգնուհի»
  • «Ծեր կնոջ այցը»
  • «Լիսիստրատե»
  • «Ատամնաբույժն արևելյան»
  • «Պարտիզպանի շունը»
  • «Սեր մինչև մահ»
  • «Եզոպոս»
  • «Պաղդասար աղբար»
  • «Անտիգոնե»
  • «Համլետ»
  • «Օֆելյա»
  • «Վերջին ծաղրածուն»

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Գագիկ Կարապետյան». avproduction.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  2. «Ժուրի - PARAHANDES - ARMENIA». parahandes.shanttv.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]