Արտյուշա Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտյուշա Հակոբի Կարապետյան
Ծնվել է1928 ապրիլի 18
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Մասնագիտությունպարուսույց
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԳագիկ Կարապետյան

Արտյուշա Հակոբի Կարապետյան (ապրիլի 18, 1928(1928-04-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մշակույթի և կրթության գործիչ, պարուսույց։ ՀՀ ժողովրդական արտիստ (2017)[1]։

Ստեղծագործական և աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականից ղեկավարել է պարային և ազգագրական ինքնագործ և ժողովրդական անսամբլներ, հավաքել ու գրանցել է շուրջ 250 պար։ 1970-1974 թթ. եղել է ժողովրդական ստեղծագործության տան պարարվեստի բաժնի մեթոդիստ, ապա՝ տնօրեն, 1974 թվականից՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի պարային խմբի ղեկավար և պարուսույց։ 1980-1988 թթ. եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության ժողստեղծագործության և կուլտլուսավորական աշխատանքների գիտամեթոդական կենտրոնի պարարվեստի բաժնի բալետմայստեր։ 1988 թվականից դասավանում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության ամբիոնում։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ա. Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
  3. Արտյուշա Կարապետյանի մասին ՀՊՄՀ կայքում(չաշխատող հղում)
  4. «Արտյուշա Կարապետյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.