Գագիկ Ա Բագրատունի արքայի արձան (կրկնօրինակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գագիկ Ա Բագրատունի արքայի արձան (կրկնօրինակ)
Statue of King Gagik I Bagratid (copy) (3).jpg
Գագիկ Ա Բագրատունի արքայի արձանի կրկնօրինակը Հայաստանի պատմության թանգարանի մուտքի նախասրահում
Նյութգիպս
Բարձրություն2,29
Լայնություն1,16
Խորություն68
Ստեղծվել էվերարտադրել է՝ 1993
Հայտնաբերողվերարտադրել է քանդակագործ Հրաչ Գալստյանը
Ներկա վայրՀայաստանի պատմության թանգարան

Գագիկ Ա Բագրատունի արքայի արձան (կրկնօրինակ) (անգլ.՝ Statue of King Gagik I Bagratid (copy)), Բագրատունյաց Գագիկ Ա թագավորի արձանի կրկնօրինակ, որը 1993 թվականին վերարտադրել է քանդակագործ Հրաչ Գալստյանը՝ Անիի քարադարանում Արամ Վրույրի կատարած լուսանկարի և Թորոս Թորամանյանի վկայության հիման վրա[1]: Գտնվում է Հայաստանի պատմության թանգարանի մուտքի նախասրահում[2]:

Գագիկ Ա Բագրատունի արքայի բնօրինակ արձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Ա Բագրատունի արքայի արձանի բնօրինակը հայտնաբերվել է Անիի Գագկաշեն Սուրբ Գրիգոր եկեղեցու 1905-1906 թթ. պեղումների ժամանակ՝ Ռուսական կայսերական ակադեմիայի հնագիտական հանձնաժողովի որոշմամբ ստեղծված Անիի հնագիտական արշավախմբի կողմից, որը գործել է 1892-1917 թթ.՝ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ, ճարտարապետ Թորոս Թորամանյանի, Հովսեփ Օրբելու մասնակցությամբ:

1904 թվականին Մանուչեի մզկիթում հիմնադրվել է թանգարան, որտեղ պահվել են պեղումների ժամանակ հայտնաբերված նմուշները: 1918 թվականին, թուրքական ներխուժումների պատճառով, պահպանվել են հնագիտական նմուշների փոքր մասը: Գագիկ Ա արքայի արձանի ճակատագիրը մնացել է անհայտ, միայն ձախ թևի մի հատվածը պահվում է Էրզրումի հնագիտական թանգարանում[1]:

Գագիկ Ա արքայի արձանը՝ եկեղեցու եռաստիճան մանրակերտը ձեռքին, տեղադրված է եղել տաճարի հյուսիսային ճակատին՝ դեմքով դեպի քաղաքի գլխավոր մուտքը:

Aquote1.png Արձանի բարձրությունը կհասնի գրեթե 2,26 մետրի, գլուխը դրած է Բաղդադի խալիֆայական պատվանշան՝ արքայական սպիտակ չալման, երկար սև մազերը կհասնին գրեթե մինչև ուսերը՝ խուրձ-խուրձ իջած և դեպի վեր ոլորված՝ հին սասանյան ձևով, դեմքը լայն, աչքերը խոշոր, թավ հոնքերով, սև բեխերը ոլորած դեպի վեր, մասամբ խառնված են սևամազ մորուքի հետ, որն որ կծածկե կուրծքին կեսեն ավելին: Կռնակը հագած է արքայական կարմիր գույնով վերարկու մը, որուն լայն օձիքը ծալված է ուսերուն վրա, վերարկուին ետևի քղանցքը ճեղքված մինչև մեջքին մոտ, համաչափորեն եռանկյունաձև դարձած է դուրս՝ պարեգոտին ստորին քղանցքը երևան հանելով: Կուրծքեն վար ալ միայն մեկ տեղ կոճկված ունի, մյուս տեղերը թողված են ազատ, որպեսզի երևա վիզեն կախված խաչը և նմանապես կարմիր գույնով մինչև ոտքերը հասնող պարեգոտը:
- Թորոս Թորամանյան
Aquote2.png


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Անհետացած արձանի առեղծվածը
  2. www.virtualani.org։ «Armenian Architecture - VirtualANI - King Gagik's Statue»։ www.virtualani.org։ Վերցված է 2017-11-17 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM