Jump to content

Գաբրիել Սադաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Սադաթյան
Ծնվել էդեկտեմբերի 18, 1874(1874-12-18)[1]
ԾննդավայրՍիղնաղ[1]
Մահացել է1938[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական, պետական ծառայող և խմբագիր
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Գաբրիել Ավետի Սադաթյան, (Գաբո Սադաթյան, դեկտեմբերի 18, 1874(1874-12-18)[1], Սիղնաղ[1] - 1938[1]), ռուսական երեք հեղափոխությունների և Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման մասնակից։

ԽՄԿԿ անդամ 1905-ից։ 1905–07-ին հեղափոխական գործունեություն է վարել Երևանում, Լոռիում։ Ղեկավար մասնակցություն է ունեցել Ալավերդու բանվորների 1906-ի օգոստոսյան գործադուլին։ Հետագա տարիներին ընդհատակյա ակտիվ աշխատանք է տարել Կրասնովոդսկում և ապա Աստրախանում, որտեղ սերտ կապեր է հաստատել աքսորում գտնվող Ստ․ Շահումյանի, Ս. Կասյանի, Ա․ Խումարյանի և ուրիշների հետ[2]։ Սադաթյանի բնակարանը եղել է Աստրախան աքսորված բոլշևիկների հավաքատեղին։ Այստեղ հեկտոգրաֆով բազմացված բոլշևիկյան կոչերն ու թռուցիկները տարածվել են քաղաքում։

1914–1916-ին եղել է Բաքվում, այնուհետև տեղափոխվել է Սամարա, որտեղ կապեր է հաստատել Միջին Վոլգայի շրջանի բոլշևիկյան կազմակերպությունների հետ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ընտրվել է Սամարայի բանվորների և զինվորների սովետի դեպուտատ, ղեկավարել Սամարա–Օրենբուրգ–Տաշքենդ տեղամասում պարենի և բամբակի բեռները Մոսկվա տեղափոխելու գործը։

1919-ից աշխատել է Տաշքենդում՝ Ազգությունների գործերի կոմիսարիատի հայկական մասնաճյուղում։ 1920-ին Հայկական գործերի կոմիսարիատի Պոլտորացկի (Աշխաբադի) բաժանմունքը հրատարակել է «Կոչնակ» թերթը (խմբագիր՝ Գաբրիել Սադաթյան, լույս է տեսել 20 համար), որի հիմնական նպատակն էր տարածել խորհրդային իշխանության գաղափարախոսությունն ու որոշումները Անդրկասպյան մարզի հայության շրջանում[3]։

1920-ի վերջերին վերադարձել է Բաքու, որտեղից գործուղվել է Սովետական Հայաստան։ Մասնակցել է քաղաքացիական կռիվներին (Ղամարլուի ռազմաճակատում), գլխավորել հեղափոխական զորամասերի մատակարարման գործը։ 1922–1930-ին Երևանի բամբակազտիչ գործարանի տնորենն էր։ 1930-ից տնտեսական պատասխանատու աշխատանք է տարել Թիֆլիսում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 109.
  2. Русов А. Е. Суд над судом: Повесть о Богдане Кнунянце
  3. Հայ Սփյուռք հանրագիտարան էջ 202
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 109