Գաբրիել Մոնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաբրիել Մոնո
Gabriel Monod
Gabriel Monod.jpg
Ծնվել էմարտի 7, 1844(1844-03-07)[1]
Ենգուվիլ
Մահացել էապրիլի 10, 1912(1912-04-10)[2][3][4][5] (68 տարեկանում)
Վերսալ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունմիջնադարի պատմաբան, պատմաբան և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան, Կոլեժ դե Ֆրանս և Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց
ԱնդամակցությունԲարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
ՊարգևներՄոնտիոնի մրցանակ
Gabriel Monod Վիքիպահեստում

Գաբրիել Մոնո (ֆր.՝ Gabriel Monod, մարտի 7, 1844(1844-03-07)[1], Ենգուվիլ - ապրիլի 10, 1912(1912-04-10)[2][3][4][5], Վերսալ, Ֆրանսիա), ֆրանսիական պատմաբան։ Բարոյական և քաղաքական ԳԱ անդամ (1897

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Դյոթինգենի համալսարանում։ 1868 թվականից դասավանդել է Բարձրագույն գիտելիքների պրակտիկ դպրոցում, այնուհետև դարձել նույն դպրոցի տնօրենը։ Ֆրանսիայում սկզբնավորել է բարձրորակ աղբյուրագետների, արխիվիստների նախապատրաստումը։ 1905 թվականից՝ Կոլեժդը Ֆրանսի պրոֆեսոր։ 1876 թվականին հիմնել է «Revue histarique» ամսագիրը։ Հարելով լիբերալ պոզիտիվիզմին՝ Մոնոն գտնում էր, որ պատմության ուսումնասիրության առարկան պետք է լինեն պատմական պրոցեսները (այլ ոչ թե առանձին երևույթներ ու անձեր), որոնք հնարավորություն են տալիս բացահայտելու պատմական օրինաչափություններ։ Մոնոյի հետազոտությունները նվիրված են աղբյուրագիտության և պատմագրության հարցերին։ Մոնոյին ճանաչում բերեց «Ֆրանսիայի պատմության մատենագիտություն» (1888) գործը։ Մոնոն ամուսնացած է եղել Ա․ Ի․ Գերցենի դստեր հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  5. 5,0 5,1 5,2 KNAW Past Members
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 714 CC-BY-SA-icon-80x15.png