Գաբրիել Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox med.png
Գաբրիել Հարությունյան
Ծնվել էնոյեմբերի 20, 1894(1894-11-20)
ԾննդավայրՎահրավար, Հայաստան
Մահացել էօգոստոսի 1, 1953(1953-08-01)[1] (58 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան (1919)
Մասնագիտությունգինեկոլոգ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1953)
Պարգևներ

Գաբրիել Գրիգորի Հարությունյան (նոյեմբերի 20, 1894(1894-11-20), Վահրավար, Հայաստան - օգոստոսի 1, 1953(1953-08-01)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային բժշկապատմաբան, մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1953), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1944)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականին ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1920-1921 թվականներին աշխատել է Իգդիրի և Վաղարշապատի զինվորական լազարեթներում։ 1922 թվականից աշխատել է Երևանում։ 1932-1939 թվականներին եղել է Կարմիր խաչի կանանց հիվանդանոցի գլխավոր բժիշկ, 1939-1941 թվականներին՝ Երևանի ծննդատան տնօրենի տեղակալ և գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, 1941-1945 թվականներին՝ էվակո-հոսպիտալի վարիչի տեղակալ, 1945-1953 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ (Գիտությունների ակադեմիա) կենսաբանության և բժշկության պատմության բաժանմունքի ավագ գիտաշխատող։

  • Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гинекология и акушерство в Армении в древние и средние века. Ереван, Изд-во АН АрмССР, 1974, 254 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 318 CC BY-SA icon 80x15.png