Գաբրիել Բոննո դը Մաբլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Գաբրիել Բոննո դը Մաբլի
Gabriel Bonnot de Mably
Gabriel Bonnot de Mably.jpg
Ծնվել է մարտի 14, 1709({{padleft:1709|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:14|2|0}})[1][2] Գրենոբլ
Մահացել է ապրիլի 2, 1785({{padleft:1785|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:2|2|0}})[2] (76 տարեկանում) Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություն փիլիսոփա, քաղաքական գործիչ և գրող
Տիրապետում է լեզուներին ֆրանսերեն[3]
Gabriel Bonnot de Mably Վիքիպահեստում

Գաբրիել Բոննո դը Մաբլի (ֆր.՝ Gabriel Bonnot de Mably, մարտի 14, 1709, Գրենոբլ - ապրիլի 2, 1785, Փարիզ), ֆրանսիացի քաղաքական մտածող, ուտոպիստ կոմունիստ, պատմաբան։ Է. Կոնդիտակի եղբայրը։

Սովորել է ճիզվիտական կոլեջում և սեմինարիայում, այնուհետև հրաժարվել է հոգևոր ծառայությունից, 1742 թվականից զբաղվել դիվանագիտական, 1746 թվականից՝ գիտական գործունեությամբ։ Մաբլիի հայացքների հիմքում ընկած էին հասարակական դաշինքի և բնական իրավունքի տեսությունները։ Նա գանում է, որ մարդկանց թշնամությունը ոչ թե բնական վիճակի, այլ հետագայում առաջացած մասնավոր սեփականության և անհավասարության հետևանք է (այսպիսով նա հակադրվել է Թ. Հոբսին և ֆիզիոկրաաներին)։ Ըստ Մաբլիի, մարդկանց սոցիալական միասնության ձգտման հիմքը հավասարության ձգտումն է («սոցիալական սերը»)։ Բանականությունը չի կարող իշխել մարդկանց զգացումներին (այդ «կատաղի հրեշին»), և նրանք չեն կարող վերադառնալ բնական վիճակի։ Հետևաբար, կոմունիստական իդեալի հաստատումը անհնար է, և նա քարոզում էր ճըգնավորական կոմունիզմ՝ գույքային անհավասարության նվազեցում, պահանջմունքների սահմանափակում, ճոխությունների կանխում։ Մաբլի գտնում էր, որ ժողովուրդը գերագույն իշխանության կրողն է, որ նա հեղափոխության իրավունք ունի, հատկապես, եթե այն ուղղված է բռնության դեմ։ Սակայն հեղափոխությունը, ըստ Մաբլի, միայն մասնակի, սահմանափակ լուծման միջոց է։ Չնայած աշխարհայացքային սահմանափակությանը, Մաբլի գաղափարները մեծ լիցք են հաղորդել Ֆրանսիական մեծ հեղափոխության ձախ ուժերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]