Գաբրիելե Պետկևիչայտե Բիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաբրիելե Պետկևիչայտե Բիտե
Gabrielė Petkevičaitė-Bitė around 1935.jpeg
Գաբրիելե Պետկեվիչայտե Բիտեն Լիտվայի դրոշմանիշի վրա, 2011
Ծնվել էմարտի 18, 1861(1861-03-18)[1][2]
ԾննդավայրSmilgiai, Պանավեժի կոմսություն, Լիտվա[3]
Վախճանվել էհունիսի 14, 1943(1943-06-14)[1][2] (82 տարեկան)
Վախճանի վայրՊանևեժիս, Լիտվա[3][4]
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գրող
Լեզուլիտվերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Lithuania 1918-1940.png Լիտվա[5][6]
Gabrielė Petkevičaitė-Bitė Վիքիպահեստում

Գաբրիելե Պետկևիչայտե Բիտե (գրական կեղծանունը` Բիտե, «մեղու») (լիտ.՝ Gabrielė Petkevičaitė-Bitė), մարտի 18, 1861(1861-03-18)[1][2], Smilgiai, Պանավեժի կոմսություն, Լիտվա[3] - հունիսի 14, 1943(1943-06-14)[1][2], Պանևեժիս, Լիտվա[3][4]), լիտվացի գրող, դրամատուրգ, հրապարակախոս, գրական քննադատ: Հասարակական-քաղաքական գործիչ, Լիտվայի սահմանադիր սեյմի նախագահ (1920-1922), մանկավարժ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովնոյի նահանգի ազնվականներից է: Իոնիշկելիսի հիվանդանոցի տնօրենի դուստրն է: Ինը տարեկանում կորցրել է մորը, ով մահացել է տիֆից: Ինքն ու հինգ եղբայրները որբ են մնացել: Մանկուց Գաբրիելեն հաշմանդամ է եղել (ունեցել է ողնաշարի ծռում): Ստացել է տնային կրթություն: Նրա ուսուցիչներից է եղել Լաուրինաս Իվինսկիսը: 1878 թվականին կանանց գիմնազիա է ավարտել Ելգավում: Ավելի ուշ հոր հետ աշխատել է դեղատանն ու ուսումնասիրել է լիտվերեն: 1890-ական թվականների սկզբին սկսել է զբաղվել մշակութային-հասարակական ու ստեղծագործական գործունեությամբ: 1893 թվականին նախաձեռնել է «Պայքարող ուսանողների աջակցության համայնքի» ստեղծումը: 1907 թվականին եղել է լիտվացի կանանց առաջին ժողովի կազմակերպիչներից մեկն ու նախագահը, Լիտվացի կանանց ասոցիացիայի համահիմնադիրներից մեկը (1908): 1909 թվականից, հոր մահից հետո ապրել է Վիլնոյում, աշխատել է «Lietuvos žinios» խմբագրությունում:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ վերադարձել է հայրենի եզերք: Ավարտել է բուժքույրական դասընթացներ, օգնել է հիվանդներին: Պատերազմի ժամանակ օրագիր է պահել, որը հրապարակվել է 1925 և 1933 թվականներին: 1919 թվականին սկսել է դասավանդել Պանևեժյան գիմնազիայում: Եղել է աղջիկների դպրոցական համազգեստի մշակողներից մեկը, որն ընդունվել է ազգային մակարդակով ու գոյություն է ունեցել մինչև 1990-ական թվականների սկիզբ: Զբաղվել է քաղաքական գործունեությամբ: Եղել է Լիտվայի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անդամ: 1920 թվականին ընտրվել է Լիտվայի սահմանադիր սեյմ, և որպես դրա ամենաավագ անդամ, նախագահել է առաջին սեսիան, որից հետո ընտրվել է նախագահ: 1924 թվականին առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է դասախոսի աշխատանքից: Այնուհետև հեռացել է հասարակական կյանքից, սակայն շարունակել է գրել:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական ստեղծագործություններից են. «Մանրուքներ» (1905) պատմվածքների ժողովածու, «Վիլկենե» (1894), «Աստծուն ի տես» (1905) պատմվածքներ, «Վաճառված երջանկություն» պիես: Հանդես է եկել որպես քննադատ` պաշտպանելով ռեալիզմի ուղղությունը լիտվական գրականության մեջ: «Երկու կանայք» ընդհանուր կեղծանունով գրող Յու. Ժեմայտեի հետ համատեղ գրել է մի քանի սոցիալ-կենցաղային դրամաներ և կատակերգություններ: Այդ պիեսները ցույց են տվել պայքարը ցարիզմի դեմ, հանուն ժողովրդի լուսավորության: Դպրոցական երկհատոր դասագրքի հեղինակ է: Լիտվայում սահմանված է Գ. Պետկևիչայտե Բիտեի անվան մրցանակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]