Գաբրիելա Ցիմմեր
Գաբրիելա Ցիմմեր գերմ.՝ Gabriele Zimmer | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1955[1] (69 տարեկան) |
Ծննդավայր | Արևելյան Բեռլին |
Քաղաքացիություն | Գերմանիա և Արևելյան Գերմանիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրթություն | Լայպցիգի համալսարան (1977) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և թարգմանիչ |
Աշխատավայր | Simson? |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպական պարլամենտի պատգամավոր, member of the Landtag of Thuringia?, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, member of the Landtag of Thuringia? և member of the Landtag of Thuringia? |
Կուսակցություն | Ձախ, Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն[2] և Դեմոկրատական սոցիալիզմի կուսակցություն |
Անդամություն | European Parliament Committee on Employment and Social Affairs? |
Կայք | gabi-zimmer.de |
Gabi Zimmer Վիքիպահեստում |
Գաբրիելա Ցիմմեր, Գաբի Ցիմմեր (գերմ.՝ Gabriele «Gabi» Zimmer, մայիսի 7, 1955[1], Արևելյան Բեռլին), գերմանացի քաղաքական և հասարակական գործիչ, 2012 թվականի ԵԽ-ի ձախ կուսակցության պատգամավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Լայպցիգում 1973 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան, որտեղ սովորել է լեզվաբանություն՝ կենտրոնանալով ռուսերենի և ֆրանսերենի վրա։ 1977 թվականին ավարտել է ուսումը և ստացել է մասնագետի դիպլոմ։ Այնուհետև որոշ ժամանակ աշխատել է Էռնեստ Թելմանի որսորդական և սպորտային զենքերի արտադրության ազգային ձեռնարկությունում (VEB): 1981 թվականից մինչև 1987 թվականը եղել է այդ ձեռնարկության թերթի խմբագիրը։
Կուսակցական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականին մտել է Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցություն։ 1987 թվականից մինչև 1989 թվականը եղել է Զուլում գտնվող ձեռնարկությունում կուսակցության կոմիտեի անդամ, 1989 թվականի նոյեմբերին ընտրվել է կուսակցական կազմակերպության քարտուղար։ 1990 թվականի փետրվարից եղել է Ժողովրդավարական սոցիալիզմի կուսակցության կոմիտեի նախագահ, 1990 թվականի հուլիսից մինչև 1998 թվականի դեկտեմբերը՝ Թյուրինգիայում Ժողովրդավարական սոցիալիզմի կուսակցության հողային կազմակերպման նախարար։ 1997 թվականից մինչև 2000 թվականը զբաղեցրել է կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնը։ 2000 թվականի հոկտեմբերի 14-ին ընտրվել է կուսակցության նախագահ։ Սակայն 2002 թվականին Բունդեսթագի ընտրություններում կուսակցության պարտությունից հետո, քանի որ չէր հաղթահարել 5 տոկոսանոց արգելքը և այդպիսով որպես խմբակցություն խորհրդարան չէր անցել, որին հաջորդում է աջ և ձախ թևերի միջև ներկուսակցական պայքարը, Գաբին հրաժարվում է 2003 թվականի մայիսի 7-ին արտահերթ համագումարում իր թեկնածությունը կրկին առաջադրելու հնարավորությունից։ Այդ պաշտոնը նորից զբաղեցնում է Լոտար Բիսկին։
1990 թվականից մինչև 2004 թվականը եղել է Թյուրինգայի լանդթագի պատգամավոր, որտեղ 1999 թվականից մինչև 2000 թվականը զբաղեցրել է կուսակցական խմբակի նախագահի պաշտոնը։ ԵԽ-ի 2004, 2009 և 2014 թվականի ընտրություններում նա ընտրվել է կուսակցության ձախ թևի պատգամավոր։ Եվրախորհրդարանում Ցիմմերը զբաղվածության և սոցիալական հարցերի կոմիտեի, ինչպես նաև նախագահական խորհրդաժողովի անդամ է։
Ըստ իր կրոնական համոզմունքների՝ Ցիմմերը աթեիստ է։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hans-Dieter Schütt: Zwischen Baum und Basis. Gespräche mit Gabriele Zimmer. Berlin 2000, ISBN 3-320-02008-0.
- [1]Internationales Biographisches Archiv 03/2006 vom 21. Januar 2006]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելա Ցիմմեր» հոդվածին։ |
|
- Մայիսի 7 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Գերմանիայի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Բեռլին քաղաքում ծնվածներ
- Գերմանացի թարգմանիչներ
- Գերմանացի հասարակական գործիչներ